74 տարեկանում մահացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին։ Այս մասին հայտնել է ճապոնական Gentosha-ն, որին վկայակոչում է Meduza-ն : Մուրակամին մահացել է իր տանը։ Հարազատների ցանկությամբ՝ հրաժեշտի արարողության մանրամասները չեն հրապարակվի։ Ռյու Մուրակամիի ամենահայտնի ստեղծագործություններն են «Կապույտի բոլոր երանգները» (1976), «Պահեստային խցիկի երեխաները» (1980) և «Միսո ապուրը» (1997) վեպերը։ Ռյու Մուրակամիի բազմաթիվ ստեղծագործություններ էկրանավորվել են։ Որոշ դեպքերում նա ինքն է հանդես եկել որպես սցենարի հեղինակ և ռեժիսոր։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի