Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձել է լրատվական դաշտի ֆինանսական բևեռվածությանը, տեղեկատվության ազատության խախտումներին և մեդիաօրենսդրության բարեփոխումներին։ Մելիքյանի խոսքով՝ լրատվական դաշտում առկա բևեռվածությանը մեծապես նպաստում են քաղաքական ֆինանսական հոսքերը։ Դրանք մեղմելու նպատակով Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որով քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց եկամտահարկից հատկացումներ ուղղել լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին։ «Ընդհանուր առմամբ դա պետք է դրական գնահատել․ որոշ նոր ֆինանսական աղբյուր է հայտնվում, որը կարող է լցնել որակյալ լրատվամիջոցների բյուջեն և խթանել նրանց գործունեությունն առանց քաղաքական փողերի»,- նշել է ԽԱՊԿ նախագահը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դեռևս կան հստակեցման ենթակա չափանիշներ ու պայմաններ, թե որքանով հավասար և թափանցիկ կլինի այդ գործընթացը։ Անդրադառնալով տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին՝ Աշոտ Մելիքյանը նշել է, որ թեև դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կեսով նվազել են, խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ։ Արձանագրված 12 խախտումներից․ 5 դեպքում պետական մարմինն անտեսել է պաշտոնական հարցումը, 5 դեպքում հրաժարվել են տրամադրել տեղեկությունը (անհիմն մերժում), 2 դեպքում տրվել են թերի կամ ձևական պատասխաններ (օրինակ՝ 4-5 հարցին մեկ նախադասությամբ պատասխանելը)։ ԽԱՊԿ-ն և գործընկեր լրագրողական կազմակերպություններն ավարտին են հասցնում Հայաստանի մեդիաօրենսդրության բարեփոխման հայեցակարգի մշակումը։ Այն հանրությանը կներկայացվի տարեկան զեկույցի ամփոփման ժամանակ և հիմք կհանդիսանա միջազգային չափանիշներին համապատասխանող նոր օրենքների ստեղծման համար։ ԽԱՊԿ նախագահը նկատել է, որ 9-րդ գումարման Ազգային ժողովում մթնոլորտը դրականորեն փոխվել է․ քաղաքական խոսույթն ավելի մաքուր է, իսկ պատգամավորների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ՝ ավելի հարգալից, ինչը նպաստել է լարվածության նվազմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետական մարմինները կարող են արհամարել լրագրողի հարցումը, անհիմն մերժել, կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Factor.am / 22 minutes ago

Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
Factor.am / 31 minutes ago

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
Factor.am / 42 minutes ago

Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
Factor.am / 54 minutes ago
Related coverage

Փողերը կգնան միայն յուրայիններին. Աշոտ Մելիքյանը իշխանության նոր նախագծի վտանգների մասին
Aravot / 23 minutes ago

ԵԱՏՄ-ն քաղաքական գործընթաց է սկսել ՀՀ-ի դեմ. Լուկաշենկոն կարող է փորձով կիսվել ընդդիմության հետ
1in.am / 24 minutes ago

Փաշինյանը հրավիրում է «բլիժնի բոյի». նա ուզում է՝ ընդդիմությունը դեմ լինի, պատերազմով կվախեցնի, ընտրություններ կանցկացնի, 7 մանդատ ավելին կտանի ու կանի իր ուզած փոփոխությունը. Աղազարյան
168 Jham / 26 minutes ago

«Հպարտանալու առիթ չէ, այլ մեծ բացթողում, որ գազի գին է փոխվել, քաղաքացին չի իմացել»․ ի՞նչ հետևանքներ կունենա գազի գնի փոփոխությունը
ABC Media / 30 minutes ago