Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի ղեկավար Էմրահ Քոզայը, նախկին քաղաքապետ Սոներ Չեթինը և տեղակալները կալանավորվել են քաղաքապետարանում իրականացված կոռուպցիոն հետաքննության շրջանակներում: Հոկտեմբերի 19-ին իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել Չուքուրովայի քաղաքապետարանում։ Գործի շրջանակում ընդհանուր առմամբ կալանավորվել է 34 անձ։ Քննությունը վարվում է պետական մրցույթների և ուղղակի գնումների ժամանակ չարաշահումների կասկածով։ Աղբյուր՝ Agos The post Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել appeared first on Ermeni haber ajansı .