Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել։ Կոմիտեից «Հետքին» հայտնում են, որ այս քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ 24 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել էր 14 անձ։ Ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են և Ստեփանավան համայնքի ավագանու թեկնածուներ։ Ձերբակալվել, այնուհետև 2 ամսով կալանավորվել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, ավագանու թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվելու են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգել են, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Դաժե,որ Նիկոլ Փաշինյանը մեր համայնք ա էկել, էրեխեն գնացել դրոշա ուզել. մասիսցի
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

20 հազար դրամի դիմաց փորձել է թմրանյnւթ իրացնել․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Իմ էրեխեն շատ ակտիվ ա,անգամ Փաշինյանին ա դիմավորել,մենք հեռախոսով ապահովված ենք.մասիսցի փոքրիկի հայր
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ էրեխեն շատ ակտիվ ա, անգամ Փաշինյանին ա դիմավորել, մենք հեռախոսով ապահովված ենք. մասիսցի փոքրիկի հայր
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago
Related coverage

Ինչո՞ւ է «Ինքնիշխան Հայաստանը» Գավառի ՏԻՄ ընտրություններին մասնակցում 10 թեկնածուով | #ctrl_z
Infocom / 10 minutes ago

«Արսեն Գևորգյանն ընտրվելուց հետո իր պարտականությունները կատարելու հնարավորություն կունենա»․ Աշոտ Մարկոսյան
Aravot / 11 minutes ago

Իշխանությունները վախեցած են, գիտեն, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը մեծ շանսեր ունի
Panorama / 12 minutes ago

Հայլուր 15։30 Ցնցող արձագանքներ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությանը
5TV Armenia / 14 minutes ago