Լուսանկարում՝ Կատերինա Դանեկինան և International Property Awards-ի նախագահ Ստյուարթ Շիլդը Դիլիջանում Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը International Property Awards 2026 2027 մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի համար արժանացել է հնգաստղանի մրցանակի՝ Mixed Use Development անվանակարգում։ Մրցանակը հանձնվել է հոկտեմբերի 22-ին՝ Լոնդոնի Royal Lancaster London հյուրանոցում կայացած European Property Awards մրցանակաբաշխության արարողության ընթացքում։ Մրցանակն ընդունել է Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։ Հնգաստղանի մրցանակը տվյալ երկրի մակարդակում շնորհվող ամենաբարձր տարբերակն է։ Յուրաքանչյուր անվանակարգում յուրաքանչյուր երկրի համար կարող է ընտրվել միայն մեկ հնգաստղանի մրցանակակիր։ Այս ճանաչմամբ Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը ներկայացնում է Հայաստանը Mixed Use Development անվանակարգում՝ 2026 2027 մրցանակաբաշխության շրջանակում։ Մեզ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը: Սա կարևոր գնահատական է մեր թիմի աշխատանքին և Դիլիջանի երկարաժամկետ զարգացման մեր տեսլականին։ Մենք հավատում ենք, որ քաղաքի ապագան կառուցվում է ոչ միայն նոր ենթակառուցվածքներով, այլև այնպիսի միջավայր ստեղծելով, որտեղ հյուրընկալությունը, մշակույթը, կրթությունն ու հանրային կյանքը փոխլրացնում են միմյանց։ Մեր նպատակն է նպաստել, որ Դիլիջանը զարգանա որպես գրավիչ, կենսունակ և ամբողջ տարվա ընթացքում ակտիվ քաղաք՝ պահպանելով իր ինքնությունն ու յուրահատուկ բնույթը , նշել է Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։ Դիլիջանի համար նոր հնարավորություններ ստեղծող բազմաֆունկցիոնալ համալիր Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը միավորում է կացության, հյուրընկալության, մշակույթի, կրթության և հանրային տարածքների համար նախատեսված ենթակառուցվածքները՝ ընդգրկելով Դիլիջանի երկու թաղամաս։ Զարգացման այս փոխկապակցված մոտեցումը նպատակ ունի խթանել ավելի երկարատև այցելությունները, ընդլայնել քաղաքում անցկացնելու հնարավորությունները և նպաստել Դիլիջանի՝ որպես ամբողջ տարվա ընթացքում գրավիչ ուղղության զարգացմանը։ Միաժամանակ այն համադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծումն ու պատմական շենքերի հարմարեցված վերօգտագործումը՝ պահպանելով քաղաքի թաղամասերի առանձնահատուկ միջավայրը։ Այս տարի համալիրում սկսել են գործել Cabinet Caf & Restaurant-ը, Villa3 Community Hub-ը, PPLS Rooms համակեցության տարածքը (co-living), Apicius Armenia հյուրընկալության դպրոցի նոր շենքը և CEMI սրճարանը։ Կարճ ժամանակահատվածում այս տարածքները դարձել են Դիլիջանի առօրյայի և համայնքային կյանքի մի մասը՝ ստեղծելով նոր հնարավորություններ շփման, կրթության, աշխատանքի և ժամանցի համար և ակտիվորեն ներգրավվելով քաղաքի հասարակական ու մշակութային կյանքում։ Համալիրի հետագա զարգացման բաղադրիչներն են Hyatt Regency Dilijan հյուրանոցը, Music Hall-ը և Art Park-ը։ Հյուրանոցի կառուցման պաշտոնական մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 25-ին։ Նախատեսվում է, որ հյուրանոցը կունենա 205 համար և սյուիթ և կլինի Hyatt Regency ապրանքանիշի առաջին հյուրանոցը Հայաստանում։ Դիլիջանում Green Rock-ի զարգացման ծրագրերի իրականացումը նախատեսվում է, որ կստեղծի ավելի քան 800 աշխատատեղ՝ ընդլայնելով զբաղվածության հնարավորությունները և նպաստելով քաղաքի տնտեսական զարգացմանը։ International Property Awards- ի մասին 1993 թվականին հիմնադրված International Property Awards միջազգային մրցանակաբաշխությունը ճանաչում է ճարտարապետության, դիզայնի, զարգացման և անշարժ գույքի ոլորտներում միջազգային ձեռքբերումները։ Մրցանակաբաշխության ժյուրին ներառում է ոլորտի ավելի քան 100 փորձագետ։