Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել։ Կոմիտեից Հետքին հայտնում են, որ այս քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ 24 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել էր 14 անձ։ Ձերբակալվածները Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրներ են և Ստեփանավան համայնքի ավագանու թեկնածուներ։ Ձերբակալվել, այնուհետև 2 ամսով կալանավորվել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, ավագանու թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվելու են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ Քաղաքացիական պայմանագիր, Ուժեղ Հայաստան, Հանրապետություն և Գործարար կուսակցությունները։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգել են, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել
Կոմիտեից «Հետքին» հայտնում են, որ այս քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ 24 անձի մեղադրանք է ներկայացվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

ԵՄ-ի աշխարհաքաղաքական ուղենիշները. Ուկրաինայից մինչև Իրան
Hetq / 25 minutes ago

Բնապահպան Նազելի Վարդանյանը պատմում է Լիդիանի դատական հայցերի մասին #shorts #Լիդիան #բնապահպան
Hetq / 49 minutes ago

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Hetq / 58 minutes ago

Հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել և հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր
Hetq / 1 hour ago
Related coverage

ԴԻՏԵ՛Ք FACTOR TV-Ի ԲԱՆԱՎԵՃԸ՝21:00-ԻՆ
Factor.am / 3 minutes ago

Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները թող պարզեն իրենց չարաշահումները. Աբրահամյան
Pastinfo / 4 minutes ago

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ դեսպանատնից ստացված գրության մեջ մեր մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»
168 Jham / 5 minutes ago

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան
24TV / 24News / 8 minutes ago