Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ բարձր գնահատելով Նարենդրա Մոդիի հանձնարարությամբ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ադրբեջան՝ Իլհամ Ալիևն ընդգծել է դրա կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները քննարկելու տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հնդկաստանի հարաբերությունների ներկա վիճակի շուրջ։ Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման լայն հնարավորությունների առկայությունը։ Նշվել է, որ Ադրբեջանն ու Հնդկաստանը, լինելով Գլոբալ հարավի մաս, միջազգային օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ Գլոբալ հարավի երկրներին հուզող խնդիրների շուրջ հանդես են գալիս նմանատիպ դիրքորոշումներով։ Այս համատեքստում քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարևորությանը։ Ընդգծվել է քաղաքական շփումների և տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի, այդ թվում՝ տնտեսական ու գործարար պատվիրակությունների այցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ երկկողմ կապերի զարգացման նպատակով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 14 minutes ago

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
Factor.am / 19 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Factor.am / 24 minutes ago

Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
Factor.am / 33 minutes ago
Related coverage

Разногласия США и ЕС могут быть использованы для усиления давления на Россию — Екатерина Энтина
Alpha News / 4 minutes ago

ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ՝ ՆԻԿՈԼԸ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՄՈՒՌԸ ՓՈՐՁԻ ՀԱՆԵԼ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
168 Jham / 5 minutes ago

Шаги Алиева кординируются Израилем
Pastinfo / 5 minutes ago

Հուշարձանների պահպանության խնդիրները՝ միջազգային գիտաժողովի օրակարգում
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago