«Ռուսաստանից կախվածության թուլացումը եւ դեպի Եվրոպա խրոխտ քայլելը ընդամենը բլեֆ է եւ նախընտրական քարոզչություն, կամ լավագույն դեպքում՝ բարի ցանկությունների արտահայտություն, եւ այս մասին ամենալավը գիտի Նիկոլը»․ «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: – Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դեռեւս կան տնտեսական, էներգետիկ եւ անվտանգության լուրջ փոխկապվածություններ։ Նաեւ ռուսական կողմի հայտարարություններից հասկանալի է դառնում, որ երկաթգծի հարցում