Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Որոշ ներդրումային ֆոնդերի լուծարման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է Կապիտալի շուկայի խորհրդի (SPK) 2026 թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվող ֆոնդերի գույքի թափանցիկ կառավարման, ապօրինի դուրս բերված ակտիվների վերականգնման և ներդրողներին հասցված վնասների հատուցման իրավական հիմքերը: Օրենքի նպատակն է ապահովել ֆոնդերից ապօրինաբար դուրս բերված միջոցների վերադարձը և դրանք փոխանցել բաժնետերերին: Ֆոնդերի ակտիվների ապօրինի օտարման կամ հասցված վնասների համար առաջնային պատասխանատվություն են կրելու ֆոնդը կառավարող ընկերությունները, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մեղավոր ֆիզիկական և իրավաբանական անձինք: Ապօրինի ակտիվների բռնագանձման և հետհավաքագրման գործընթացն իրականացնելու է Ավանդների ապահովագրման պետական հիմնադրամը (TMSF)՝ SPK-ի հետ համատեղ: Առգրավված գույքը կամ դրամական միջոցները պահվելու են հատուկ հաշիվներում և օգտագործվելու են բացառապես ներդրողներին փոխհատուցելու համար: Կարգավորումը տարածվում է միայն 2026թ․ սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվող ֆոնդերի վրա և ընդհանուր համակարգային փոփոխություն չի ենթադրում մյուս ներդրումային ֆոնդերի համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին SPK-ն որոշել էր լուծարել մի շարք խոշոր ներդրումային ֆոնդեր՝ դրանցում հայտնաբերված ապօրինությունների, շուկայի չարաշահումների և խարդախությունների պատճառով։ Գործող օրենսդրությունը, սակայն, չուներ բավարար մեխանիզմներ՝ նման ծավալի ապօրինի դուրս բերված ակտիվները շտապ սառեցնելու, բռնագանձելու և հազարավոր տուժած քաղաքացիներին արագ փոխհատուցելու համար։ Աղբյուր՝ TRT Haber The post Թուրքիան օրենք է ընդունել ներդրումային ֆոնդերի լուծարման մասին appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան օրենք է ընդունել ներդրումային ֆոնդերի լուծարման մասին
Օրենքի նպատակն է ապահովել ֆոնդերից ապօրինաբար դուրս բերված միջոցների վերադարձը և դրանք փոխանցել բաժնետերերին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Թուրքիան սոցցանցում ծախսած ժամանակով համաշխարհային միջինից բարձր է
Ermenihaber / 15 minutes ago

Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ermenihaber / 34 minutes ago

Ermeni UFC dövüşçüsü, ABD’li rakibine saldırdı
Ermenihaber / 34 minutes ago

KGAÖ Genel Sekreteri: Ermenistan’ın üyeliği zirvede ele alınabilir
Ermenihaber / 51 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ էրեխեն շատ ակտիվ ա, անգամ Փաշինյանին ա դիմավորել, մենք հեռախոսով ապահովված ենք. մասիսցի փոքրիկի հայր
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

ՔՊ-ն մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը․ ո՞վ է նա
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

«Անկախ դիտորդ»-ն անթույլատրելի է համարում վարչական պաշտոններում քաղաքական նպատակահարմարությամբ և հովանավորչությամբ նշանակումները
Aravot / 7 minutes ago

The prospects for cooperation between the Warsaw Security Forum and the "Yerevan Dialogue" conference have been discussed.
Noyan Tapan TV / 8 minutes ago