ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարությունում։Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ըստ կուսակցության` նման գործողությունները և հայտարարությունները խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողի կամքի վրա։Քաղաքական ուժը խիստ մտահոգիչ և հակաժողովրդավարական է համարում նաև Ստեփանավանի գրասենյակում իրականացված խուզարկությունը, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր:«Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում կամ սոցիալական ցանցի էջում: Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը»,– ասված է հայտարարությունում։Կուսակցությունը միաժամանակ անընդունելի է համարել ցանկացած միջամտություն ընտրություններին` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, ընտրակաշառքՀիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հակաժողովրդավարական է. «Ուժեղ Հայաստանը»` համայնքապետի թեկնածուի կալանավորման մասին
Ըստ քաղաքական ուժի` խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Киев больше не производит собственную электроэнергию — мэр Кличко
Sputnik Armenia / 8 minutes ago

Стрельба по прихожанам в одной из церквей Иордании: есть убитые и раненые
Sputnik Armenia / 20 minutes ago

Воздушную тревогу объявили в московском аэропорту "Шереметьево"
Sputnik Armenia / 28 minutes ago

Ֆրանսիան և Բրիտանիան 1-ին անգամ միջուկային զսպման ուժերի համատեղ զորավարժություն են անում
Sputnik Armenia / 44 minutes ago
Related coverage

Հովիվը անցել է՝ հետ են վերադարձրել, ստեղ խնդիր չկա, բայց ահաբեկչին թույլ չենք տալու հետ տալ
24TV / 24News / 15 minutes ago

Զրո դրամից մինչև 60 մլն դրամ. ովքե՞ր են Իջևան համայնքի ավագանու թեկնածուները և ի՞նչ են հայտարարագրել
Hetq / 30 minutes ago

Դաժե,որ Նիկոլ Փաշինյանը մեր համայնք ա էկել, էրեխեն գնացել դրոշա ուզել. մասիսցի
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Մրգավետ գյուղում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Alpha News / 48 minutes ago