2025 թվականի հոկտեմբերի Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ձերբակալվել էր 10 անձ։ ArmLur.am -ը հայտնել էր, որ կրակոցի պատճառը խնջույքի ժամանակ հնչած հայհոյանքն էր եղել: Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ կռվի մասնացիներն են եղել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հարությունյանը, Սպիտակ քաղաքի բնակիչ 36-ամյա Մուշեղ Սիմոնյանը, Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Խրիմյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Վահան Սահակյանը, Երևանի բնակիչ 30-ամյա Էրիկ Հարությունյանը, Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ստեփանյանը, Երևանի բնակիչ 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, ով «Դերժավայի Արկադիի» տղան է, Երևանի բնակիչ 49-ամյա Անդրանիկ Մաշկարյանը, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Խաչոյանը և Երևանի բնակիչ 37-ամյա Նարեկ Լավչյանը: ՀՀ Քննչական կոմիտեում՝ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկ անձի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելք և գրավ, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ ArmLur.am -ը դիմեց քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ եղավ կրակոցների գործը, հորդորեցին գրավոր դիմել: Արդյունքում՝ ArmLur.am -ը պարզեց, որ միջադեպի մասնակիցներից մեկի մասով քննչական կոմիտեն գործը ուղարկել է դատարան: Մասնավորապես Գևորգ Ժիրայրի Խաչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ալֆո պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից՝ պահնորդ, և համապատասխան թիկնապահական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրի հիման վրա թիկնապահական ծառայություններ մատուցելով Ստանիսլավ Համբարձումյանին, 2025 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ստանիսլավ Արկադիի Համբարձումյանի և մի խումբ այլ անձանց հետ, գտնվելով Սպիտակ համայնքում գտնվող, Արկադի Ստանիսլավի Համբարձումյանին պատկանող տան բակում կառուցված ամառային տաղավարում, մասնակցել է հիշյալ առանձնատանը կազմակերպված խնջույքին, որի ժամանակ կրելով իրեն ամրակցված ակոսափող հրազեն հանդիսացող ծառայողական զենքը, հիշյալ տան բակում գտնվող անձանցից ոմանց հետ խմբի կազմում՝ զենքի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն: Իսկ ուր մնացին մյուս մեղադրյալները՝ մասնավորապես Աժ նախկին պատգամավորի որդին: Հետաքննությունը շարունակվում է: Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․