ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է եռակողմ բանակցությունների թեման, որը վերաբերում է խաղաղ կարգավորմանը հասնելուց հետո ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերին:Ուկրաինայի շուրջ բանակցություններում ԵՄ հատուկ բանագնացի նպատակահարմարությունը կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Բրյուսելը:«Ոչինչ բացառել չի կարելի, սակայն նոյեմբերի առաջին կեսին նախատեսված բանակցությունները կլինեն եռակողմ»,- ասել է Պեսկովը:Ընդհանուր առմամբ Կրեմլի դիրքորոշումն այնպիսին է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկումն առանց այլ կողմերի մասնակցության անհնարին կլինի:Ավելի վաղ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարն ասել էր, որ Պուտինը դեռ չի հաստատել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակության կազմը։