Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: «Ի լրումն Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներից օրեր առաջ Ստեփանավանում ‹‹Ուժեղ Հայաստան››կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է,ինչը մատնացույց է անում ՔՊ-ական իշխանության վախերը: Ուշագրավ է, որ նման գործողություններով հերթական անգամ խախտվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 4-ի որոշման պահանջները, ըստ որոնց, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողություններն ու հայտարարություններն անթույլատրելի են, հատկապես, ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում: Դրանք խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով դրանց լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողների կամքի ձևավորման վրա: Այս դիրքորոշումը բազմիցս էինք արձանագրել, բայց սա այլևս Սահմանադրական դատարանի պահանջ է, որը կոպտորեն խախտվել է: Կարևոր է արձանագրել նաև, որ այսօր հրապարակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը ենթադրյալ գործի բացառման հիմքերն է պարունակում: Խիստ մտահոգիչ և փաստացի հակաժողովրդավարական է իրավապահ մարﬕնների կողﬕց օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի կենտրոնական գրասենյակում, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր: Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը, կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում, կամ սոցիալական ցանցի էջում: Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը: Ընտրություններին ցանկացած միջամտություն` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատման դեպքում ընտրակաշառքի դեպքերն անընդունելի են: Միաժամանակ իրավապահների իրականացված ակնհայտ անհամաչափ ռեպրեսիվ գործողությունները հետապնդում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունն արատավորելու ﬕջոցով կիրակի կայանալիք ավագանու ընտրություններին առավելություն ստանալու նպատակ, սակայն առավել քան վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման: Հարգելի ստեփանավանցիներ, հոկտեմբերի 25-ին քվեարկեք հանուն փոփոխության: Թույլ մի՛ տվեք, որ Ձեր քվեները գողացվեն»,-նշված է հայտարարության մեջ: The post «Հերթական հակաժողովրդավարական միջամտությունը»․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում իր թեկնածուի կալանավորման վերաբերյալ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հերթական հակաժողովրդավարական միջամտությունը»․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում իր թեկնածուի կալանավորման վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՏԻՄ ընտրություններ. հին թեկնածուները՝ նոր քաղաքական դասավորությամբ | #եսոնցհասկացա
Infocom / 43 minutes ago

Առուշ Առուշանյանը՝ քննադատություններին արձագանքելու կոշտ ոճի մասին | #ctrl_z
Infocom / 45 minutes ago

Արգամ Հովսեփյանը՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին | #ctrl_z
Infocom / 1 hour ago

Տեղեկություններ են ստացվել Արաքս համայնքում վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահման դրսևորումների վերաբերյալ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Infocom / 2 hours ago
Related coverage

Հող չունեն, բայց միլիոնների գյուղմթերք են վաճառում․ ի՞նչ են հայտարարագրել Արաքսի ավագանու թեկնածուները
Hetq / 25 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով
Sputnik Armenia / 38 minutes ago

Հայաստանցիների 44 տոկոսն է վստահում «Հայաստան» հիմնադրամին․ Արամայիս Ավետիսյան
CivilNet / 45 minutes ago

Հակաժողովրդավարական է. «Ուժեղ Հայաստանը»` համայնքապետի թեկնածուի կալանավորման մասին
Sputnik Armenia / 1 hour ago