Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմն ավարտելու՝ ԱՄՆ-ի ծրագիրը, ի թիվս այլ դրույթների, նախատեսում է ներդրումային ծրագիր ու ԵՄ-ին Կիևի անդամակցություն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու դիմաց։ Այս մասին գրում է The Economist-ը, որին վկայակոչում է Meduza-ն ։ Ռուսաստանի համար ծրագիրը նախատեսում է պատժամիջոցների մեղմացում, ինչպես նաև Արևմուտքի հետ տնտեսական և քաղաքական կապերի մասնակի վերականգնում։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախատեսվում է նաև ապառազմականացված գոտու ստեղծում Ուկրաինայի Դոնեցկի մարզի այն հատվածում, որը չի գրավվել ռուսական զորքերի կողմից։ Ի թիվս այլ հարցերի՝ խոսքը կարող է լինել նաև դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարումների հնարավոր վերսկսման մասին։ The New York Times-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Եվրամիությունն արդեն մերժել է այդ առաջարկը։ The Economist-ն ընդգծում է, որ խոսքը խաղաղության ծրագրի ընդհանուր ուրվագծերի մասին է, որոնց ծանոթ են ուկրաինացի պաշտոնյաները։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկի մանրամասները դեռևս հայտնի չեն։ ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին, երկար ամիսների ընթացքում առաջին անգամ, այցելել էր Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Մինչ այդ, նա եղել էր Օսլոյում, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հաղորդվում էր, որ Մոսկվա մեկնելիս Ուիթքոֆն իր հետ տարել է խաղաղության նոր ծրագիր, սակայն դրա մանրամասները չէին հաղորդվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմն ավարտելու՝ ԱՄՆ-ի ծրագիրը, ի թիվս այլ դրույթների, նախատեսում է ներդրումային ծրագիր ու ԵՄ-ին Կիևի անդամակցություն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու դիմաց։ Այս մասին գրում է The Economist-ը, որին վկայակոչում է Meduza-ն։ Ռուսաստանի համար ծրագիրը նախատեսում է պատժամիջոցների մեղմացում, ինչպես նաև Արևմուտքի հետ տնտեսական և քաղաքական կապերի մասնակի վերականգնում։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախատեսվում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Պետական մարմինները կարող են արհամարել լրագրողի հարցումը, անհիմն մերժել, կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago

Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
Factor.am / 23 minutes ago

Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել
Factor.am / 32 minutes ago

Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 33 minutes ago
Related coverage

Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
24TV / 24News / 6 minutes ago

Առուշ Առուշանյանը՝ քննադատություններին արձագանքելու կոշտ ոճի մասին | #ctrl_z
Infocom / 7 minutes ago

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ 3 ՀԱՐՑ ԴՐԵՑ. ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
168 Jham / 7 minutes ago

ImID համակարգում այսօր նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ
News.am / 8 minutes ago