Փաստաբան Արփինե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀՖՖ-ի դեմ «Նոա» ֆուտբոլային ակումբի և վերջինիս զարգացման տնօրեն Աննա Օհանյանի հայցադիմումին: Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույն հետևողականությունը ցուցաբերեր իր իրավասության շրջանակներում գտնվող բոլոր հարցերում, հավանաբար այսօր հայկական ֆուտբոլում մի փոքր այլ իրավիճակ կունենայինք։ Նախ՝ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել 15 լեգեոներների սահմանափակման իրավաչափությանը։ Հայցը թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ վեճը ենթակա է արբիտրաժային քննության։ Այդ որոշումը ենթակա է բողոքարկման, ինչը մենք պատրաստվում ենք անել։ Այսինքն որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ուստի վերջնական տոնով սխալ պնդումները նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ են։ Ակնկալում եմ, որ ՀՖՖ-ն նույն փութաջանությամբ հանրությանը կտեղեկացնի նաև դատական գործընթացի մյուս՝ ոչ պակաս կարևոր արդյունքի մասին։ Դատարանը մերժել է ՀՖՖ-ի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը՝ անհիմն համարելով ներկայացված փաստարկները։ Այսինքն՝ հայցի ապահովման միջոցը շարունակում է գործել, և 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված։ Իհարկե, ես ՀՖՖ-ի օրինակին չեմ հետևի և չեմ շրջանցի այն փաստը, որ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դեռ պետք է քննվի։ Բայց նաև չեմ կարող չնշել, որ այդ բողոքում, որևէ լուրջ և իրավաբանորեն հիմնավոր փաստարկ չկա, որը կարող է արդարացնել հայցի ապահովման միջոցի վերացումը։Ուղղակի չկա ու վերջ: Ավելին՝ դատական նիստի ընթացքում ՀՖՖ-ի ներկայացուցչի ներկայացրած դիրքորոշումներն ավելի ամրապնդեցին մեր համոզմունքը, որ իրական նպատակը ոչ թե հայկական ֆուտբոլի զարգացումն է, որքան «Նոա» ֆուտբոլային ակումբի տնտեսական և մրցակցային հնարավորությունների սահմանափակումը։ Այդ մասին մարդիկ բաց տեքստով են ասել: Իսկ սա արդեն ոչ միայն սպորտային քաղաքականության, այլև մրցակցության իրավունքի լրջագույն խնդիր է՝ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով։ Հետևությունները դուք արեք»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված»․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՖՖ-ի դեմ դատական գործընթացի մասին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կրակnղը պատգամավորի որդու թիկնապահն է․ «Դերժավայի» Արկադիի տան կրակnցների հետքերով
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Կրակnղը պատգամավորի որդու թիկնապահն է․ «Դերժավայի» Արկադիի տան կրակnցների հետքերով
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

«Առանց անվտանգության ապահովման համալիր լուծումն անհնար է»․ Պեսկով
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago
Related coverage

Ermeni UFC dövüşçüsü, ABD’li rakibine saldırdı
Ermenihaber / 18 minutes ago

Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է
168 Jham / 18 minutes ago

«Ուրարտուի» հայտարարությունը ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ
Factor.am / 52 minutes ago

Տիկնիզյանն օգնել է «Օլիմպիակոս»-ին երրորդ անընդմեջ հաղթանակը տոնել Եվրոպա լիգայում
Alpha News / 59 minutes ago