ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում՝ Զոնգուլդակ նահանգի հանքահորերից մեկում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:Նշվում է, որ պատահարի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 5 բանվոր վիրավորվել է։ Նրանցից երկուսը ծանր վիճակում են:Միջադեպի պաշտոնական մանրամասներն ու պատճառները պարզվում են: