ԱԺ ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբորը՝ Տիգրան Համբարձումյանին, կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննել: ArmLur.am -ի հետ զրույցում ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը, հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ամեն ինչ օրինական է արել ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է իրավապահներին։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնել էին, որ հարուցվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով `Հրապարակային սակարկությունների կամ գնումների անցկացման կարգը խախտելով կամ մեկ այլ անձի հետ անօրինական համաձայնության գալով հրապարակային սակարկության կամ գնումների հաղթող դառնալով, խաբեությամբ կամ ապօրինի այլ եղանակով գույքի սեփականատիրոջը, սակարկություններ, գնումներ կազմակերպողին, գնորդին, այլ տնտեսավարող սուբյեկտի, անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը կատարվել է՝ 1) Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Ինչպես արդեն գրել էր «Հետք»-ը, Տիգրան Համբարձումյանը Սիսիանի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Միաժամանակ պարզվել էր, որ նա 2025 թվականին 300 հազար դրամով ձեռք բերած 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ին մեկ տարով վարձակալության է տվել 1 մլն 990 հազար դրամով։ Մրցույթին մասնակցել էր միայն Տիգրան Համբարձումյանը։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակոռուպցիոն են կանչել ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբորը․ ինչ է պատմում նա
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կրակnղը պատգամավորի որդու թիկնապահն է․ «Դերժավայի» Արկադիի տան կրակnցների հետքերով
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Կրակnղը պատգամավորի որդու թիկնապահն է․ «Դերժավայի» Արկադիի տան կրակnցների հետքերով
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

«Առանց անվտանգության ապահովման համալիր լուծումն անհնար է»․ Պեսկով
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Հնդկաստանի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջընթացը
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago
Related coverage

KGAÖ Genel Sekreteri: Ermenistan’ın üyeliği zirvede ele alınabilir
Ermenihaber / 9 minutes ago

Թուրքիան օրենք է ընդունել ներդրումային ֆոնդերի լուծարման մասին
Ermenihaber / 12 minutes ago

Աչքիս՝ մի քիչ փող է մնացել, հիմա էլ ձեռքը կրակն են ընկել՝ ո՞նց ծախսեն. Ազարյան
1in.am / 12 minutes ago

Denmark is preparing to seize ships carrying Russian cargo in the Baltic Sea.
Noyan Tapan TV / 13 minutes ago