Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի երրորդ եռամսյակային զեկույցի մասին 18 դատական նոր հայց ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 12 խախտում և լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի միջոցով ճնշման 2 դեպք՝ 2026թ․ երրորդ եռամսյակի ընթացքում։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել։ Դիտարկվող ժամանակաշրջանը զերծ էր հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներից, և դրանով պայմանավորված զգալիորեն նվազեցին նաև լրագրողական գործունեությանը սպառնացող հնարավոր ռիսկերը։ Այդուհանդերձ, ի հայտ եկան մտահոգիչ փաստեր և միտումներ, որոնցից էր ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին որոշումը, որը խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար սահմանում է անընդունելի արգելքներ և նախապայմաններ։ Թեև, ըստ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, վերոնշյալ կանոններում ամրագրված արգելքներից շատերն այս փուլում չեն կիրառվում, սակայն դրանց դե յուրե պահպանումը ցանկացած պահի գործողության մեջ դնելու վտանգ է պարունակում և կաշկանդող ազդեցություն ունենում։ Հետևաբար փաստաթուղթը վերանայման, ՀՀ օրենսդրությանն ու միջազգային նորմերին համապատասխանեցնելու կարիք ունի։ Անհանգստացնող է մնում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ նոր դատական հայցերի թվի աճը․ դրանք հուլիս-սեպտեմբեր ամիսներին 18-ն են (նախորդ եռամսյակի համեմատ 6-ով ավելի)՝ բոլորն էլ զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Այս հայցերից 13-ը պետական մարմինների և կազմակերպությունների, դրանց ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են, 1-ը նախկին պաշտոնյայից է, 2-ը՝ գործարարից, 2-ը՝ այլ քաղաքացիներից։ Ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների նախկինում ներկայացված դատական գործերից 15-ի դեպքում հուլիս-սեպտեմբերին հայցերը բավարարվել են, 8 դեպքում՝ մերժվել։ Լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թվի աճին նպաստող գործոնների շարքում ԽԱՊԿ-ն առանձնացնում է հայաստանյան մեդիա դաշտի բևեռացվածությունը, խմբագրությունների սերտաճումը քաղաքական ուժերի հետ և վերջիններիս շահերի սպասարկումը։ Արդյունքում հետին պլան է մղվում հանրային շահը, անտեսվում է լսարանին ստույգ և անաչառ տեղեկություններ մատուցելու առաքելությունը, խախտվում են ոչ միայն մասնագիտական էթիկայի նորմերը, այլ հաճախ նաև օրենքը։ Այս իրավիճակում հաճախ լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, վիրավորանքի ու մասնագիտական գործունեության խոչընդոտումների թե պաշտոնյաների, թե քաղաքացիների կողմից, ինչի առիթով նաև դատարաններ են դիմում։ Ներկայումս լրագրողների և լրատվամիջոցների կողմից ընդդեմ պաշտոնյաների տարբեր տարիների ներկայացված 10 հայց է քննվում դատարաններում, իսկ ընդդեմ քաղաքացիների՝ 8 հայց։ Այս առումով կարևոր էր օգոստոսի 10-ին ԱԺ ընդունած որոշումը էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին։ Սա կարող է ինչ-որ չափով նպաստել պաշտոնյա-լրագրող հարաբերություններում լարվածության նվազեցմանը կամ առնվազն թույլ կտա քննարկման առարկա դարձնել անհարգալից, վիրավորական վերաբերմունքի դեպքերը և համապատասխան եզրակացություններ հրապարակել։ Դրական կարելի է գնահատել նաև Կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Ըստ այդմ՝ քաղաքացիներն իրենց վճարած եկամտահարկից կարող են հատկացումներ կատարել լրատվամիջոցներին (նաև՝ հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին)։ Այս մեխանիզմը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։ Այն կարող է ֆինանսավորման նոր աղբյուր դառնալ և կայուն գործելու հնարավորություն ստեղծել լրատվամիջոցների համար, սակայն որոշման արդյունավետությունը մեծապես կախված կլինի շահառուների շրջանակի ձևավորման չափանիշների հստակությունից, հավասար պայմանների ապահովումից և գործընթացի թափանցիկությունից։ Լրագրողների ու լրատվամիջոցների համար շարունակում է մտահոգություններ առաջացնել պետական մարմիններից պաշտոնական տվյալներ և տեղեկություններ ստանալու գործընթացը։ Դիտարկվող ժամանակահատվածում Տեղեկատվության ազատության մասին օրենքի 12 խախտումները դասակարգվել են հետևյալ կերպ․ պետական կառույցներին ուղարկված գրավոր հարցումներից 5-ը մնացել են անարձագանք, ևս 5-ի դեպքում տեղեկության տրամադրումը անհիմն մերժվել է, իսկ 2 պատասխան եղել է թերի։ Լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորումների արդիականացման և միջազգային նորմերին համապատասխանեցման, ոլորտի առողջացման և զարգացման, լրագրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները դիտարկվող եռամսյակում շարունակել են Հայաստանի մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակումը, և այդ աշխատանքները մոտեցել են ավարտին։ Հայեցակարգում ձևակերպված առաջարկություններն ու սկզբունքները կարող են հիմք դառնալ նոր օրենքների նախագծերի համար։ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով
A1plus / 44 minutes ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ
A1plus / 1 hour ago

Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին․ «Մենք պատրաստ ենք։ Միայն օրն ասեք»
A1plus / 1 hour ago

Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ կա 11 տուժած
A1plus / 1 hour ago
Related coverage

Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս
168 Jham / 11 minutes ago

Неизвестный открыл огонь в пригороде Парижа, один человек погиб - кадры
Sputnik Armenia / 13 minutes ago

Ճանապարհը նեղ էր, աջ վերցրեցի, ֆռաց մեքենան, ընկա ներքեւ. վարորդը մանրամասներ է պատմում վթարից
News.am / 18 minutes ago

Major car accident in Yerevan: A "Hyundai" bus has veered off the roadway on Acharian Street and overturned; there are 11 injured.
Noyan Tapan TV / 21 minutes ago