Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին, որը գոլային փոխանցում էր կատարել ուկրաինական «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում: «Կարծում եմ՝ Մխիթարյանը լավ գինու պես է․ տարիների ընթացքում ավելի լավն է դառնում։ Կարող եմ միայն գովել նրան և շնորհակալություն հայտնել։ Նա սովոր էր մեկնարկային կազմում լինել յուրաքանչյուր խաղում, բայց նույնիսկ հիմա, երբ ավելի քիչ է խաղում, խաղադաշտ դուրս գալիս միշտ մեծ ազդեցություն է ունենում և միշտ կարողանում է ներդնել իր առավելագույնը»,- Բարելայի խոսքը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը ։ Հիշեցնենք, որ 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման էր մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում էր կատարել Կառլոս Աուգուստոյին ( տեսանյութ ): Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում: Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Ուրարտուի» հայտարարությունը ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ
Factor.am / 16 minutes ago

Արմավիրի մարզը՝ ընտրություններից առաջ․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները և ովքեր են ղեկավարում մյուս համայնքները
Factor.am / 22 minutes ago

Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
Factor.am / 33 minutes ago

Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 42 minutes ago
Related coverage
Տիկնիզյանն օգնել է «Օլիմպիակոս»-ին երրորդ անընդմեջ հաղթանակը տոնել Եվրոպա լիգայում
Alpha News / 23 minutes ago

«15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված»․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՖՖ-ի դեմ դատական գործընթացի մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ermeni güreşçiler dünya şampiyonası’na MARÓM’un tasarladığı kıyafetlerle katılacak
Ermenihaber / 1 hour ago

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան
Aravot / 1 hour ago