Այս շաբաթ Երևանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), ընդ որում, նախագահության շրջանակում Հայաստանի կողմից ընտրված կարգախոսն է՝ «Գործողություններ հանուն բնության» [1]։ Բնապահպանական գլոբալ թիրախներիը այս համաժողովի օրակարգի հիմնական հարցերն են։ Օրակարգի առաջին համապարփակ վերանայման արդյունքներով արձանագրվել է, որ դրանց կեսից պակասն է համապատասխանում սահմանված նպատակներին [2], գրում է Tvyal.com-ը։Որպես տնտեսագետ՝ սույն վերլուծության շրջանակում չենք անդրադառնա զուտ բնապահպանական խնդիրներին։ Փոխարենը ուսումնասիրելու ենք Հայաստանի վիճակագրական տվյալները, որպես համաժողովի հյուրընկալող երկիր։ Նախագահության համատեքստում Հայաստանը սահմանել է չորս առաջնահերթություն, որոնցից երկուսը վերաբերում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կենսաբազմազանության մշտադիտարկմանը, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությանը [1]։ Հայաստանի Վիճակագրական կոմիտեն (Արմստատ) տարիներ շարունակ դիտարկում է այս երկու ցուցանիշները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրի տարածքի 13%-ը գտնվում է պահպանության ներքո, մինչդեռ համաժողովի կողմից իրագործվող շրջանակային համաձայնագրով պահանջվում է մինչև 2030 թվականն (3-4 տարում) այդ ցուցանիշը հասցնել 30%-ի [3]։ Նշենք որ վերջին տասնամյակում այս ցուցանիշներում փոփոխություն չկա՝ պահպանվող տարածքների մասնաբաժինն անփոփոխ է մնացել 2016 թվականից ի վեր, իսկ անտառային հողերինը՝ 2018 թվականից։ Ուստի, խնդիրը ոչ թե պահպանության բավարար մակարդակի գնահատումն է, այլ վիճակագրական ցուցանիշների շարժընթացի և վիճակագրության թելրացման պատճառների բացահայտումը։ Դրական տեղաշարժն առավել ակնառու է տնտեսական ցուցանիշների համատեքստում։ Եթե 2004 թվականին հայաստանյան գյուղերում տնային տնտեսությունների 87%-ը կենցաղային աղբից ազատվում էր այն այրելու, թաղելու կամ բաց տարածքներում կուտակելու միջոցով, ապա 2024 թվականին այդ մասնաբաժինը նվազել է մինչև 7%։ Գյուղական համայնքներում ներդրվել է կենտրոնացված աղբահանության համակարգ։ Ընդ որում, բակերում աղբի այրումը վարչական եղանակով արգելված չէ. ծառայությունը հասանելի է դարձել, քանի որ տնային տնտեսությունները վճարունակ են դարձել դրա դիմաց, իսկ տեղական բյուջեները կարողացել են ապահովել դրա սպասարկումը։ Այս գործընթացը տնտեսական զարգացման դասական դրսևորում է. երկրի եկամուտների աճին զուգահեռ, գյուղական բնակավայրերում դադարում է թափոնների ինքնուրույն այրման պրակտիկան։ Փոփոխությունը կայունացել և ձևավորվել է համեմատաբար վերջերս՝ հիմնականում 2010-ից 2020 թվականների ընթացքում։ Մարզային բաշխվածության ուսումնասիրությամբ բացահայտվում են խնդրի չլուծված հատվածները։ Մասնավորապես, Տավուշում, որտեղ գյուղերը ցրված են անտառապատ հովիտներում, տնային տնտեսությունների շուրջ 40%-ը շարունակում է ինքնուրույն տնօրինել սեփական աղբը։ Վերջինը հանգեցնում է աղբի այրմանը, թաղմանը կամ թափելուն բնության մեջ։ Միևնույն ժամանակ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում այս ցուցանիշը զրոյացել է։ Աղբահանության կազմակերպումն ուղղակիորեն պայմանավորված է ճանապարհային ենթակառուցվածքներով և բնակչության խտությամբ։ Փաստացիորեն, աղբի ինքնուրույն այրման աշխարհագրությամբ մատնանշվում են այն տարածքները, որտեղ սպասարկման մեքենաների հասանելիությունը դեռևս ծախսարդյունավետ չէ։ Դիտարկելով Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթությունը՝ քաղցրահամ ջրերի պահպանությունը, հարկ է նշել, որ Վիճակագրության ծառայությունը 8 գետերի 23 դիտակետերում մշտադիտարկում է ամոնիումի (NH₄)՝ կեղտաջրերից մնացող ազոտային միացության մակարդակը։ Գրեթե բոլոր դիտակետերում ջուրը մաքուր է, սակայն առկա է մեկ խիստ ընդգծված բացառություն։ 2024 թվականին Հրազդան գետով Երևան մտնող հատվածում ամոնիումի միջին պարունակությունը կազմել է 0.35 մգ/լ, ինչը բնորոշ է մաքուր լեռնային գետին։ Մի քանի կիլոմետր հոսանքն ի վար՝ քաղաքից ներքև գտնվող հատվածում, այդ ցուցանիշը հասել է միջինը 28.5-ի։ 2017 թվականին նույն դիտակետում այն կազմել է 30.3։ Անցած յոթ տարիների ընթացքում աղտոտվածության մակարդակը մնացել է գրեթե անփոփոխ։ Պատկերն ավելի հստակ է դառնում եթե համադրենք այս դիտակետը երկրի մնացած բոլոր մշտադիտարկվող կետերին։ Երևանից ներքև Հրազդան գետի հոսանքում ամոնիումի պարունակությունը գերազանցում է մյուս 22 դիտակետերի հանրագումարային ցուցանիշը։ Ավելին՝ այն շուրջ ութ անգամ բարձր է աղտոտվածության մակարդակով երկրորդ դիտակետի ցուցանիշից, որը նույնպես քաղաքի աղտոտման արդյունքն է։ Օբյեկտիվության համար հարկ է ընդգծել նաև առկա բարելավումները։ Թթվածնի կենսաքիմիական պահանջարկի՝ ԹԿՊ₅-ի (թթվածին, որը բակտերիաներն օգտագործում են օրգանական նյութերը քայքայելու համար) ցուցանիշը նույն դիտակետում նշված տարիներին 21.4-ից նվազել է մինչև 15.6։ Օրգանական ծանրաբեռնվածությունը թուլացել է, սակայն ամոնիումի պարունակությունը պահպանվել է։ Սա վկայում է նրա մասին որ Հրազդանը համեմատաբար ավելի քիչ է օգտագործվում որպես կոյուղի, սակայն դեռ մեծ է այլ աղտոտությունները։ Նշենք որ աղտոտիչների աճի միտումը կանգ է առել, սակայն ցուցանիշի նվազում այդպես էլ չի գրանցվել։ Կարող ենք պաշտոնապես համարել, որ Հրազդան գետը միացված է մաքրման կայանին։ Սակայն տարեցտարի պահպանել են նույն աղտոտվածության մակարդակը, որն առկա էր մինչև կայանի կառուցումը։ Պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականին բնակչության 85%-ը միացված է եղել կեղտաջրերի մաքրման համակարգերին՝ 2017 թվականի 70%-ի փոխարեն։ Գյուղական բնակավայրերում այս մասնաբաժինը կրկնապատկվել է։ Այդուհանդերձ, մայրաքաղաքից ներքև գտնվող գետի աղտոտվածության մակարդակում որևէ էական փոփոխություն չի նկատվել։ Պատճառն ինստիտուցիոնալ է. «միացված» կարգավիճակը վերաբերում է խողովակաշարին միացված տնային տնտեսություններին, այլ ոչ թե համակարգի վերջնամասում ջրի մաքրման փաստացի գործընթացին։ Կառավարության կողմից հաստատված՝ Հրազդանի ջրավազանային կառավարման 2022–2027 թվականների պլանում հստակ նկարագրվում է մեխանիզմը. մայրաքաղաքից վերև գտնվող քաղաքների (Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն և այլն) կոյուղու կոլեկտորները վնասված են, ինչի հետևանքով կեղտաջրերի մի մասը շրջանցում է մաքրման կայանները և ուղիղ թափվում գետը [4]։ Միացումներն ապահովվել են, սակայն միացումների ծավալին համարժեք մաքրման գործընթացն անավարտ է։ Տնտեսագիտական տեսանկյունից սա այն բացն է, որը պահանջում է ամենաբարձր այլընտրանքային ծախսերը։ Խողովակաշարերի և կայանների կառուցման ուղղությամբ ֆինանսական միջոցներն արդեն իսկ ծախսվել են, մինչդեռ ակնկալվող արդյունքը՝ մաքուր գետ մայրաքաղաքից ներքև, այդպես էլ չի ապահովվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Գործողություններ հանուն բնության». ինչի՞ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական տվյալները COP17-ի մեկնարկին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Armenian Business News (ABNews) / 18 minutes ago

ԱՄՆ–ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար
Armenian Business News (ABNews) / 20 minutes ago

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը
Armenian Business News (ABNews) / 25 minutes ago

ԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում
Armenian Business News (ABNews) / 29 minutes ago
Related coverage

Մեր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում
Aysor.am / 10 minutes ago

Siranush Sahakyan: Government Remains Silent on Formal Inquiries Regarding Armenian Captives Despite Expired Deadlines: News.am
Aravot / 10 minutes ago

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել
168 Jham / 11 minutes ago

ՔՊ-ն համոզված է` Ստեփանավանում պարտվելու է, քաղաքացին քվեարկելու է փոփոխության համար
Aysor.am / 11 minutes ago