Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Արցախահայության բռնի տեղահանումից գրեթե երեք տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական լրջագույն խնդիրների։ Այս պայմաններում առանձնահատուկ կարևորություն են ստանում ինչպես Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանումն ու շարունակական գործունեության ապահովումը, այնպես էլ արցախահայության սոցիալական խնդիրների համակարգված լուծումը։ Ողջունում ենք այն հանգամանքը, որ հանրային և քաղաքական տարբեր շրջանակներում առավել հստակ է գիտակցվում Արցախի պետական ինստիտուտների պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերից հետո արցախահայության բազմաթիվ սոցիալական խնդիրներին համակարգված լուծումներ գտնելը, մասնավորապես` մի շարք պետական ֆոնդերի հաշիվների սառեցման և այդ միջոցների հետագա տնօրինման հարցերի հրատապությունը։ Համոզված ենք` նման աշխատանքները կարող են նպաստել արցախահայության խնդիրների լուծմանը։ Այս գործընթացները պետք է իրականացվեն իրավական հստակության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը մշտապես կարևորել է այս խնդիրների համակարգված լուծմանն ուղղված աշխատանքները։ Ամիսներ առաջ խմբակցությունը ողջունել էր համապատասխան հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը և հայտնել դրա աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն։ Ցավոք, մեզանից անկախ հանգամանքներով պայմանավորված, նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ներկայումս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ իրականացնում են խորհրդակցություններ՝ ստեղծված իրավիճակից բխող լուծումների, պետական ինստիտուտների հետագա գործունեության կազմակերպման և անհրաժեշտ քայլերի շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։ Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու այս հարցերի շուրջ առավել լայն ձևաչափով կառուցողական քննարկումներին, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կազմակերպման և պետական միջոցների տնօրինման ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակման գործընթացներին։ Այս աշխատանքներում կարևորում ենք ներառական, մասնագիտական և թափանցիկ համագործակցությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, մասնագետների, հանրային շրջանակների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, պետական միջոցների իրավաչափ տնօրինումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են, որոնք պահանջում են պատասխանատու երկխոսություն, համատեղ աշխատանք և հետևողական քայլեր։ Սույն հայտարարությունը բաց է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և բոլոր շահագրգիռ անձանց միանալու համար։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝ 1. Դավիթ Գալստյան 2. Մետաքսե Հակոբյան 3. Միքայել Սողոմոնյան 4. Նելլի Գրիգորյան 5. Իլյիչ Բաղրյան»։ —00—ԼԱ The post Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան
24TV / 24News / 8 minutes ago

Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար
24TV / 24News / 14 minutes ago

Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս
24TV / 24News / 26 minutes ago

Կարգալույծ Ստեփանը և Արամայիսը անլուրջ են, նրանց նյութամոլությունից օգտվեցին․ մեղավորը Փաշինյանն է
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Մեր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում
Aysor.am / 8 minutes ago

Siranush Sahakyan: Government Remains Silent on Formal Inquiries Regarding Armenian Captives Despite Expired Deadlines: News.am
Aravot / 8 minutes ago

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել
168 Jham / 9 minutes ago

ՔՊ-ն համոզված է` Ստեփանավանում պարտվելու է, քաղաքացին քվեարկելու է փոփոխության համար
Aysor.am / 9 minutes ago