Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական կարիքների երկու երրորդը: Եվրոպական խորհրդի վերջին նիստում մենք պայմանավորվել ենք ապահովել Ուկրաինայի լրացուցիչ կարիքները և Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել ենք ներկայացնել կոնկրետ լուծումներ այս հարցով: Եվրահանձնաժողովն աշխատանքներ է տանում, և ես կարծում եմ, որ նոյեմբերին մենք կկարողանանք որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա Rapporteur պորտալին տված հարցազրույցում: «Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան համաձայնության գալ նոյեմբերի 26-27-ի արտահերթ հանդիպմանը, նրանք կփորձեն համաձայնության հասնել դեկտեմբերի 17-18-ի նիստում»,- հավելել է Կոշտան: Ինչպես գրում է պորտալը, ԵՄ-ն կոչ է արել, մասնավորապես, Մեծ Բրիտանիային, Կանադային և Նորվեգիային ակտիվացնել ջանքերը և լրացուցիչ միջոցներ հատկացնել Կիևի նոր հայտը բավարարելու համար: Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ 70 միլիարդ եվրո Եվրամիությունից՝ 2027 թվականի ռազմական կարիքների համար: Ինչպես հոկտեմբերի 19-ին նշել էր իտալական La Repubblica թերթը, Եվրոպայում ապշած են Զելենսկու այս պահանջից: Մինչ այդ ԵՄ երկրներն արդեն հատկացրել էին 90 միլիարդ եվրո, որոնք պետք է Ուկրաինային տրամադրվեն առաջիկա երկու տարիների ընթացքում: The post ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Օֆերտան պետք է փլուզել քաղաքական կոնտրօֆերտայով. Վլադիմիր Մարտիրոսյան
Azg / 54 minutes ago

TRIPP նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովում
Azg / 1 hour ago

Արդեն սկսում են նոր հեքիաթներ հյուսել՝ աստեղերը հուշում են, բայց չեն պարտադրում ժանրի մեջ. Տաթևիկ Հայրապետյան
Azg / 2 hours ago

Ժողովրդի ծոցից ելած հասարակ տղան ինքն է մաքրում, փայլեցնում իր կոշիկները. Ոսկան Սարգսյան
Azg / 2 hours ago
Related coverage

Ես իրավունք ունեմ առաջադրվելու նախագահական 3-րդ ժամկետի համար․ 2020-ի ընտրությունները կեղծ էին․Թրամփ
168 Jham / 12 minutes ago

Պայթյուն Թուրքիայի հանքահորերից մեկում, կան զոհեր և վիրավորներ
Sputnik Armenia / 13 minutes ago

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործը կարճվել է #abcmedia #երկու_բառով
ABC Media / 13 minutes ago

Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից, կիրակի օրը «Ուժեղ Հայաստանը» հաղթանակ է տանելու
24TV / 24News / 14 minutes ago