ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան SpaceX ընկերությունը վերացրել է Ուկրաինայում Starlink արբանյակային ցանցի օգտագործման ավելի վաղ սահմանված սահմանափակումները, որոնք խնդիրներ էիր առաջացրել Ուկրաինայի զինված ուժերի համար: Մինչդեռ Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ Starlink-ի արագությունն Ուկրաինայում այդպես էլ չի վերականգնվել: Starlink ծառայության սահմանափակումներն Ուկրաինայում սկսել են նկատվել հոկտեմբերի 14-ի գիշերը, ինչը կրիտիկական էր Ուկրաինայի զինված ուժերի համար։ Starlink ցանցի ռազմական տարբերակը՝ Starshield-ը, օգտագործվում է Ռուսաստանի գրաված տարածքներում թիրախների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումների ժամանակ։ Բաց տվյալների համաձայն ՝ ՌԴ տարածքում օբյեկտներին հարվածներ հասցնելու համար ուկրաինական կողմը Starshield չի օգտագործում, քանի որ Ռուսաստանը չի մտնում այդ արբանյակային ցանցի ծածկույթի գոտու մեջ։ Մի քանի լրատվամիջոց, այդ թվում՝ բրիտանական The Telegraph-ն ու ամերիկյան The Wall Street Journal-ը, հաղորդել են, որ Ուկրաինայի զինված ուժերի համար Starlink-ի աշխատանքի սահմանափակումներն առաջարկել է Իլոն Մասկը: Գործարարը, իբր, քննարկել է այդ գաղափարը Պենտագոնի հետ և ստացել նախարարության աջակցությունը: Սպիտակ տունը, իր հերթին, հերքել է Ուկրաինայում արբանյակային ցանցի գործունեությունը սահմանափակելու որևէ հրաման արձակելու մասին տեղեկությունները: Գրառումը Starlink-ի արագության սահմանափակումները Ուկրաինայի համար վերացվել են. Թրամփ appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Starlink-ի արագության սահմանափակումները Ուկրաինայի համար վերացվել են. Թրամփ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Վաշինգտոնից ուղիղ ազդակ Երևանին. Նոր էներգոբլոկի շուրջ մեծ պայքար է սկսվում
Akhaltskha.net / 7 minutes ago
Դանիան պատրաստվում է ռուսական բեռներ տեղափոխող նավեր կալանել Բալթիկ ծովում
Akhaltskha.net / 45 minutes ago

Ограничения скорости Starlink для Украины сняты: Трамп
Akhaltskha.net / 1 hour ago

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
Akhaltskha.net / 3 hours ago
Related coverage

Ախալքալաքում առաջին դասարանցիները տնկեցին իրենց «առաջին տնկին»
JNEWS / 5 hours ago

საქართველომ ერთწლიანი შეჩერების შემდეგ რუსეთთან ურთიერთობების საკითხებში ახალი სპეციალური წარმომადგენელი დანიშნა
JNEWS / 17 hours ago

Վրաստանի իշխանությունները խոստանում են մինչև 2030 թվականը կառուցել քառուղի ավտոմայրուղի՝ մինչև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները
JNEWS / Oct 21

Կոբախիձեն ԵՄ-ին առաջարկել է հրապարակային երկխոսություն և նախապես հիասթափվել է Եվրահանձնաժողովի նոր զեկույցից
JNEWS / Oct 18