Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է հայ և թուրք լրագրողների ու մեդիա ոլորտի մասնագետների 12-օրյա մեդիա-շրջայց։ Հոկտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկած շրջայցին մասնակցում է 14 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր երկրից յոթական։ Հոկտեմբերի 18-ից ծրագիրը շարունակվում է Հայաստանում։ Մեդիա-շրջայցի ընթացքում մասնակիցներն այցելում են արտադրական ձեռնարկություններ, ծանոթանում տնտեսական կառույցների գործունեությանն ու ներուժին, հանդիպումներ ունենում լրատվամիջոցների խմբագրակազմերի, հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների հետ։ Հոկտեմբերի 22-ին հայ և թուրք լրագրողները Երևանում՝ Եվրասիա հիմնադրամի գրասենյակում, հանդիպել են ՀՀ–ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատասխաններ։ Քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է հայ-թուրքական սահմանի բացումը։ Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրել են սահմանի բացման հնարավոր ժամկետները, երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքների գործարկման համար անհրաժեշտ ներդրումները, ինչպես նաև գործընթացի ձգձգման պատճառները։ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ թուրք լրագրողները մեծ տպավորություն են ստացել հայկական արտադրական ձեռնարկություններ այցելություններից։ Նրանք, նրա փոխանցմամբ, կարևորում են սահմանի հնարավորինս շուտ բացումը՝ այն դիտարկելով որպես մարդկային շփումների ընդլայնման և երկու երկրների բիզնեսների միջև համագործակցության զարգացման հնարավորություն։ Նույն օրը հայ և թուրք լրագրողների խումբն այցելել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող «Կանաչ գոտի»։ Մասնակիցները ծանոթացել են ՀԱԳՄ տաղավարում ներկայացված ընկերությունների գործունեությանը, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև շրջել այլ տաղավարներում։ Մեդիա-շրջայցի շրջանակում նախատեսված հանդիպումներն ու միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 23-ը։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը ՀԱԳՄ–ն իրականացնում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) և Հրանտ Դինք հիմնադրամի համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ –00—ՅՄ The post Հայ և թուրք լրագրողները ծոնոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ և թուրք լրագրողները ծոնոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փաշինյանը՝ թիկնազորով և ՔՊ-ականներով շրջապատված, ավտոբուսում «անկաշկանդ» շփվում է մարդկանց հետ
24TV / 24News / 5 minutes ago

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
24TV / 24News / 8 minutes ago

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա
24TV / 24News / 20 minutes ago

ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը
24TV / 24News / 32 minutes ago
Related coverage

Դրամահավաք Լոս Անջելեսում՝ Հայաստանում մանկական փոխպատվաստումներին աջակցելու նպատակով
Public Television of Armenia — 1Lurer / 57 minutes ago

The economic issues hidden under the threat of gas price hikes
Noyan Tapan TV / 1 hour ago

Կասեցվել է Ամասիայի դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Aravot / 2 hours ago

Գազի թանկացման սպառնալիքի տակ թաքնված տնտեսական հարցերը
1in.am / 2 hours ago