Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 23-ին ժամը 09:55-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Կոմիտասի, Պ.Սևակի, Խ.Աբովյանի, Եղվարդեցոց փողոցների, Սալորանոց, Արայի թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։