Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հյուրը նախ պետության ղեկավարին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուի և վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները։ Հիշեցնելով Բիշքեկում Ադրբեջանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի հանդիպման մասին՝ նա նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանձնարարությամբ է այցելում մեր երկիր։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ մտքերի հանգամանալից փոխանակում։ Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման լայն հնարավորությունների առկայությունը։ Նշվել է, որ Ադրբեջանն ու Հնդկաստանը, լինելով Գլոբալ հարավի մաս, միջազգային օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ Գլոբալ հարավի երկրներին հուզող խնդիրների շուրջ հանդես են գալիս նմանատիպ դիրքորոշումներով։ Այս համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարևորությանը։ Ընդգծվել է նաև քաղաքական շփումների և տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տնտեսական և գործարար պատվիրակությունների այցերի միջոցով՝ երկկողմ կապերի զարգացման նպատակով։ —00—ՄԱ The post Ալիևն ու Հնդկաստանի արտգործնախարարը ընդգծել են փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևն ու Հնդկաստանի արտգործնախարարը ընդգծել են փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
24TV / 24News / 21 minutes ago

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
24TV / 24News / 29 minutes ago

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
24TV / 24News / 41 minutes ago

Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա
24TV / 24News / 56 minutes ago
Related coverage

Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել
168 Jham / 5 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը
Factor.am / 5 minutes ago

Ավտոբուսում կնոջը նվաստացրած տղամարդը չի կալանավորվի #բռնություն #5tv
5TV Armenia / 6 minutes ago

Ֆրանսիական մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հայազգի Անդրանիկ Սարգսյանը
News.am / 7 minutes ago