IDBank-ի, Մատենադարանի և «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնության գործնական փուլի մեկնարկը տրված է․ կայացավ Մատենադարանին հարակից 1,2 հեկտար տարածքում կենսաբազմազանության նոր այգու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ ապագա այգու առաջին սոսիի տնկմամբ՝ միավորելով մշակութային և բնական ժառանգության պահպանության գաղափարները։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար շրջակա միջավայրի պահպանումը պատասխանատու բիզնեսի կարևորագույն ուղղություններից է։ «Օրեր առաջ ստորագրեցինք Մատենադարանի հարակից տարածքում կենսաբազմազանության այգու ստեղծման համագործակցության հուշագիրը, իսկ այսօր տնկում ենք առաջին սոսին՝ կյանքի կոչելով այդ գաղափարը։ Քաղաքի սրտում հիմնվող այգին ունենալու է բնապահպանական, կրթական և հանրային նշանակություն՝ նպաստելով բնության պահպանմանն ու արժևորմանը։ Թող այսօր տնկվող սոսին դառնա մեր ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշը և հիշեցնի, որ ապագան կառուցվում է այսօրվա մեր որոշումներով ու քայլերով»,- ասաց Մհեր Աբրահամյանը։ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ Մատենադարանի հետ համագործակցությունը նախևառաջ պատասխանատվություն կիսել է նշանակում։ «Առաջին սոսին ոչ միայն ապագա այգու սկիզբն է, այլև խորհրդանիշն այն պատասխանատվության, որով մենք պահպանում ենք ժառանգած աշխարհը և փոխանցում գալիք սերունդներին։ Այգում ունենալու ենք հատուկ գոտի, որտեղ տնկվելու են մեր հնագույն մատյաններում հիշատակված բուսատեսակներ։ Այսպիսով՝ մենք աշակերտներին կպատմենք մեր ձեռագրերի և բժշկագիտության մասին»,- նշեց Արա Խզմալյանը։ «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանն իր խոսքում կարևորեց հիմնադրամի բազմամյա գործունեությունը։ «Մեր առաքելությունը սկսել ենք դեռ երեսուներկու տարի առաջ և այսօր տնկեցինք մեր 10 միլիոներորդ ծառը Մատենադարանում։ Ավելի կանաչ ու մաքուր հայրենիք ունենալու ճանապարհին սա հրաշալի քայլ է՝ մայրաքաղաք Երևանն էլ ավելի գեղեցիկ ու առողջ դարձնելու համար»,- ասաց Էնթոնի Բարսամյանը։ Միջոցառման հանդիսավոր մասը շարունակվեց COP17-ի շրջանակում կազմակերպված «MEA CULPA. Ժառանգած և ժառանգվող աշխարհներ» ցուցահանդեսի բացմամբ։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 010-59-33-33 *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները. ովքեր են առաջատարները 2026-ի 9 ամիսներին
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Armenian Business News (ABNews) / 4 hours ago

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 6 hours ago

15 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելող նոր օրինագիծ
Armenian Business News (ABNews) / 7 hours ago
Related coverage

Դրամահավաք Լոս Անջելեսում՝ Հայաստանում մանկական փոխպատվաստումներին աջակցելու նպատակով
Public Television of Armenia — 1Lurer / 43 minutes ago

The economic issues hidden under the threat of gas price hikes
Noyan Tapan TV / 1 hour ago

Կասեցվել է Ամասիայի դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Aravot / 1 hour ago

Գազի թանկացման սպառնալիքի տակ թաքնված տնտեսական հարցերը
1in.am / 2 hours ago