Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Տիկին Օդրի Պուլվարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Օդրի Պուլվարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ The post Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Օֆերտան պետք է փլուզել քաղաքական կոնտրօֆերտայով. Վլադիմիր Մարտիրոսյան
Azg / 55 minutes ago

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Azg / 1 hour ago

TRIPP նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովում
Azg / 1 hour ago

Արդեն սկսում են նոր հեքիաթներ հյուսել՝ աստեղերը հուշում են, բայց չեն պարտադրում ժանրի մեջ. Տաթևիկ Հայրապետյան
Azg / 2 hours ago
Related coverage

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1in.am / 1 hour ago

Փարիզի քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ
PanArmenian / 1 hour ago

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 2 hours ago

Paris Belediye Başkan Yardımcısı Ermeni Soykırımı Anıtını ziyaret etti
Ermenihaber / 2 hours ago