Նախօրեին Ստեփանավան քաղաքում իրավապահ մարﬕնների կողﬕց իրականացված գործողությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ուժեղ Հայաստան կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել։ 2026 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին Ուժեղ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով և անտեսելով անﬔղության կանխավարկածի սկզբունքը: Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ-ները, ﬕմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ, նույն հրապարակված տեսանյութի ﬔջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ: Միաժամանակ հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն: Նախաքննության գաղտնիությունը հարգելով պարզապես կարող են հստակեցնել, որ դրանք փաստացի նախընտրական այնպիսի ծախսեր կատարելու համար նախատեսված գումարներ են, որոնք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական հիﬓադրաﬕց չեն կատարվում: Ընտրակաշառքի հանցակազմի առնչությունը չեզոքացնող կարևոր հանգամանք է այն, որ գումարների փոխանցումը եղել է, ըստ էության, ﬕևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների ﬕջև և այդ հանգածանքը ևս չի ներկայացվում հանրությանը: Շատ դեպքերում, նրանք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների Ուժեղ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդաﬕ թեկնածուներն են: Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը: Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը ,- ասված է հայտարարության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը․ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ
Նախօրեին Ստեփանավան քաղաքում իրավապահ մարﬕնների կողﬕց իրականացված գործողությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել։ «2026 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Դատարանը մերժել է կարգալույծ հոգևորականների բողոքները. #ՈւՂԻՂ
ABC Media / 19 minutes ago

Ֆրանսիայում հայ օդաչու է զոհվել #abcmedia #երկու_բառով
ABC Media / 25 minutes ago

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com
ABC Media / 36 minutes ago

Մասկն առաջիկա ընտրություններում հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
ABC Media / 1 hour ago
Related coverage

«Եղբայրական հարաբերությունների» խորացող կասկածները
Aravot / 14 minutes ago

ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին
24TV / 24News / 14 minutes ago

Բռնnւթյուն գործադրած անձանց՝ պարտադիր ռեաբիլիտացիա․ ընտանեկան բռնության մասին նոր նախագիծը՝ ԱԺ-ում
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

United States Donates $1.4 Million in Equipment to Strengthen Armenia’s Border Security
168 Jham / 24 minutes ago