ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը։ Ապիտոնյանը հայտնել է, որ նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ հույս հայտնելով, որ դա կարագացնի նախագծի իրականացումը, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը։ ՏԿԵ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։ Նարեկ Ապիտոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, և հույս հայտնել, որ այս նշանակումը նոր թափ կհաղորդի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացին, այդ թվում՝ ԱՄՆ համապատասխան ընկերությունների հետ տարվող աշխատանքներին»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
Factor.am / 13 minutes ago

Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
Factor.am / 25 minutes ago

COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Factor.am / 28 minutes ago

Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
Factor.am / 33 minutes ago
Related coverage

«Եղբայրական հարաբերությունների» խորացող կասկածները
Aravot / 7 minutes ago

ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին
24TV / 24News / 8 minutes ago

Բռնnւթյուն գործադրած անձանց՝ պարտադիր ռեաբիլիտացիա․ ընտանեկան բռնության մասին նոր նախագիծը՝ ԱԺ-ում
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

United States Donates $1.4 Million in Equipment to Strengthen Armenia’s Border Security
168 Jham / 18 minutes ago