Ֆրանսիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել են անձնակազմի երկու անդամները՝ 44-ամյա փոխգնդապետ Անդրանիկ Սարգիսյանը և 27-ամյա օդաչու Քվենտին Կլիսը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի երեկոյան՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նանսի քաղաքի մերձակայքում։ Ֆրանսիական ռազմաօդային ուժերին պատկանող Mirage 2000D կործանիչը գիշերային ուսումնական թռիչքից վերադառնալիս վթարի է ենթարկվել։ Անդրանիկ Սարգիսյանը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի փորձառու զինծառայող էր և ղեկավարում էր Սյուիպի ռազմական ավիացիոն հրաձգարանը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նա մասնակցել է 55 մարտական առաքելության, ունեցել 2200 ժամ թռիչքային փորձ և տարբեր ժամանակներում ծառայողական առաջադրանքներ կատարել Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում։ Նրա ծառայության հիմնական ուղղությունը զենքի համակարգերի կառավարումն ու օդաչուին մարտական առաջադրանքների կատարման ընթացքում աջակցելն էր։ Վթարի պահին 27-ամյա օդաչու Քվենտին Կլիսը դեռ անցնում էր Mirage 2000D ինքնաթիռով մարտական թռիչքներ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստություն։ Նա Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում ծառայում էր 2025 թվականի օգոստոսից։ Ֆրանսիական կողմի հաղորդմամբ՝ ինքնաթիռի հետ ռադիոկապն ու ռադարային կապը կորել է հոկտեմբերի 20-ի երեկոյան՝ մոտավորապես 22։40-ին։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներն ու անձնակազմի անդամների մարմինները։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Ֆրանսիայում անվտանգության և դատական քննություններ են ընթանում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կործանվել ռազմական ինքնաթիռը։ Անդրանիկ Սարգիսյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում հայ փոխգնդապետ է զոհվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ սա է իմ և Պուտինի տարբերությունը. Զելենսկի
ABC Media / 9 minutes ago

Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
ABC Media / 33 minutes ago

Ռուսական դիզելի նոր երթուղին․ տանկերներն ընթանում են Ատլանտյան օվկիանոս
ABC Media / 1 hour ago

«Աղթամար»-ն էլ են հայտարարել աղվանական #abcmedia #abcինտերվյու
ABC Media / 1 hour ago
Related coverage

Ռուսաստանը դիզելային վառելիք տեղափոխող իր առաջին երեք լցանավերն է ուղարկել ԱՄՆ
168 Jham / 5 minutes ago

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ 2 ԲԱՆ ԿԱ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՉԻ ՆԵՐՎԵԼՈՒ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
168 Jham / 5 minutes ago

Իրանը կանխարգելիչ հարված է հասցրել քրդական զինված խմբավորման կենտրոնին
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Հայլուր 12։30 Թրամփի կնոջ միջնորդությամբ տեղային հրադադար է ռուս-ուկրաինական ռազմաճակատում
5TV Armenia / 14 minutes ago