Այս փուլում այլ որոշում ակնկալելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ճնշումները և որոշ դատական ակտերի վերաբերյալ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների մեկնաբանությունները։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի փաստաբան Հակոբ Կուրեղյանը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով։ Որոշում կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։ «Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի»,- նշել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ այս պահին իրենց տրամադրվել է միայն որոշման եզրափակիչ մասի քաղվածքը, իսկ ամբողջական դատական ակտը դեռևս առկա չէ։ The post Այս փուլում այլ որոշում ակնկալելը դժվար էր․ Սեդրակ Քոչարյանի փաստաբան appeared first on Alphanews .