Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարացրել է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանի կալանքի հարցը Հակակոռուպցիոն դատարանը քննել էր 2026թ. օգոստոսի 26-ին։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և նրան կալանավորել երկու ամսով։ Շուրջ 7 ժամ տևած նիստից հետո Սեդրակ Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ սահմանափակվել է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների հետ հանդիպումների։ Փաստաբանը կատարվածը որակել էր որպես քաղաքական հետապնդում: Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Այսօր որոշվելու է նաև Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Շուրջ 12 ժամ տևած նիստից հետո դատավորը հեռացել է որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր ժամը 17:30:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
2 ամսով երկարացվել է Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարացրել է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Գրական, բայց ոչ հայեցի. Ռուսերենի և անգլերենի «թաքնված» ազդեցությունը արեւելահայերենի վրա
Hetq / 23 minutes ago

The Shadow of a Superstratum: The Russian and English Rewiring of Modern Eastern Armenian
Hetq / 23 minutes ago

Լևոն Վահրադյան. «Պիտի այնպես անենք, որ Արթիկն ապրելու համար հրապուրիչ լինի թե երիտասարդների, թե ծերերի համար»
Hetq / 26 minutes ago

Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
Hetq / 46 minutes ago
Related coverage

Նիկոլը խոստովանեց, որ շուտով կհեռանա․ նրա մնալու համար անհրաժեշտ պայմաններ այլևս չկան
Noyan Tapan TV / 13 minutes ago

Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը
168 Jham / 13 minutes ago

Մասնակցություն COP17-ին. ՌԴ հյուսիսի բնիկ ժողովուրդներն ահազանգում են կլիմայական փոփոխությունների մասին
Aravot / 14 minutes ago

Արաղչին ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերություններն անվանել է parasitic` մակաբուծական
168 Jham / 14 minutes ago