«Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Նախօրեին Ստեփանավան քաղաքում իրավապահ մարﬕնների կողﬕց իրականացված գործողությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. 2026 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով և անտեսելով անﬔղության կանխավարկածի սկզբունքը: Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ–ները, ﬕմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ, նույն հրապարակված տեսանյութի ﬔջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ: Միաժամանակ հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն: Նախաքննության գաղտնիությունը հարգելով պարզապես կարող են հստակեցնել, որ դրանք փաստացի նախընտրական այնպիսի ծախսեր կատարելու համար նախատեսված գումարներ են, որոնք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական հիﬓադրաﬕց չեն կատարվում: Ընտրակաշառքի հանցակազմի առնչությունը չեզոքացնող կարևոր հանգամանք է այն, որ գումարների փոխանցումը եղել է, ըստ էության, ﬕևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների ﬕջև և այդ հանգամանքը ևս չի ներկայացվում հանրությանը: Շատ դեպքերում, նրանք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդաﬕ թեկնածուներն են: Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը: Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ-ում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում է պաշտպանում Հայկ Սարգսյանը, ՔՊ-ում արտահերթ ընտրությունները խուճապ է առաջացրել, Միրզոյանի «պաշտպանը». ինչ է գրում մամուլը
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ հեռախոսներ թաքցրած անձը տուգանվել է 500 հազար դրամով
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Ում է պաշտպանում Հայկ Սարգսյանը, ՔՊ-ում խուճապ է, Միրզոյանի «պաշտպանը». ինչ է գրում մամուլը
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago
Related coverage
Ի՞նչ է նշանակում տնտեսության աճող ցուցանիշների պարագայում 250 մլն եվրո վարկ վերցնելը, ըստ կառավարական հաղորդագրության՝ ՀՀ բյուջեի դեֆիցիտը փակելու համար. «Ազգ»
Aravot / 3 minutes ago

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»
Azg / 8 minutes ago

Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ Նարեկ Կարապետյան
Azg / 10 minutes ago

Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը․ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ
ABC Media / 12 minutes ago