Միացյալ Նահանգները շուրջ 1,4 մլն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին։ Աջակցությունը ներառում է շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ միջոցներ, տեխնիկական սպասարկման գործիքներ և Այրումի սահմանային անցակետի համար նախատեսված ՏՏ սարքավորումներ։ ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ՝ աջակցությունը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի սահմանային անվտանգությունը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային երթուղիների և «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շրջանակում։ ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։ Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։ Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։ Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները` պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը՝ երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։ Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ, ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
Factor.am / 13 minutes ago

Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
Factor.am / 24 minutes ago

«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
Factor.am / 35 minutes ago

Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
Factor.am / 44 minutes ago
Related coverage

Նիցցայի իշխանություններն առաջարկել են Բաքվում պահվող հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում
Alpha News / 9 minutes ago

Յոթ ձայն կամ արտահերթ ընտրություններ. Մարուքյան
Aravot / 12 minutes ago

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
168 Jham / 14 minutes ago

Nikol admitted that he will leave soon; the necessary conditions for his stay no longer exist.
Noyan Tapan TV / 15 minutes ago