ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ստեփան Ասատրյանին (նախկինում Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Նման որոշում է կայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահել են դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը)։ Այս մասին տեղեկանում ենք datalex.am հարթակից: Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց էին ներկայացրել փետրվարին: Պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։Հիշեցնենք` 2025–ի հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։2026–ի հունվարին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Ստեփան Ասատրյանին։ Եկեղեցին 2 հայց է ներկայացրել Ասատրյանի դեմ։Ինչ վերաբերում է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանին, նա կարգալույծ է հռչակվել 2025–ի դեկտեմբերի 3–ին և ստացել իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան։Տեր Թադեն նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցել էր կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Արամ քահանա Ասատրյան. խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, նա ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ էր արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցի վարույթները կարճվել են
Քահանաներին կարգալույծ անելու կաթողիկոսի տնօրինությունը համարվել է եկեղեցու ներքին գործը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Armenia / 9 minutes ago

Լավ օրից չէ, որ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետի տեսակետը
Sputnik Armenia / 38 minutes ago

В ряде общин Армении идут "предвыборные" задержания: следствие – о причинах
Sputnik Armenia / 46 minutes ago

Атака на регионы РФ: три человека погибли в Орле, повреждены промобъекты в Тольятти
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
168 Jham / 1 hour ago

Պատարագ՝ տարին մեկ անգամ. Վանի Սուրբ Խաչ եկեղեցին այսօր
CivilNet / 1 hour ago

Մարդկանց հարությունը
168 Jham / 12 hours ago

Եկեղեցու ներքին գործերին հրաժարվում են միջամտել դատարանները. աղմկոտ գործերը կարճվում են
5TV Armenia / 14 hours ago