Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում Եվրոպական միության հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, Վերոնայի 19-րդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Մենք տեսնում ենք ճնշումը, որ նրանք կիրառում են այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են, որ միանալու են ԵՄ-ին կամ անդամակցության թեկնածու են. նրանք պահանջում են, որ հրաժարվեն իրենց անկախությունից, և նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես միանալուց առաջ նրանք պահանջում են, որ հավատարիմ մնան ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը և հետևեն ԵՄ բոլոր հայտարարություններին։ Նրանց հայտարարությունների 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Հետևաբար, պարզապես անհնար է չնկատել ռիսկերը ,- նշել է Գրուշկոն։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն հարգում է պետությունների ընտրությունը, բայց հույս ունի, որ առաջնորդները լավ գիտակցում են բոլոր ռիսկերը: Գրուշկոն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը գոյություն չունի անօդ տարածության մեջ ․ Այնտեղ գոյություն ունեն պատմական երկկողմ կապեր. շատ պետություններ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամներ են։ Կան հսկայական թվով նախագծեր, որոնք կապում են այդ պետություններին ։ Փոխնախարարի կարծիքով՝ որքան քիչ ազդեցություն ունենան տարածաշրջանից դուրս գտնվող երկրները, այնքան ավելի կայուն կլինի իրավիճակը ։ Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և, ինչպես դարեր շարունակ արել են, կլուծեն առաջացող բոլոր խնդիրները ։