ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի տեղամասի ծառայողները, ծառայություն իրականացնելիս, օպերատիվ արձագանքել են Սիսիան համայնքի Տորունիք գյուղի անչափահաս երեխաների անհետանալու վերաբերյալ ահազանգին։ Ժամը 18։00-ի սահմաններում գյուղի բնակիչը դիմել է ծառայություն իրականացնող էկոպարեկներին՝ հայտնելով, որ երեխաները գնացել են անտառ՝ ընտանի կենդանիներին որոնելու, սակայն արդեն մի քանի ժամ է՝ չեն կարողանում գտնել նրանց։ Ստանալով ահազանգը՝ էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել երեխաների որոնողական աշխատանքներին։ Շուրջ մեկ ժամ տևած որոնումների արդյունքում՝ էկոպարեկների օպերատիվ արձագանքման և հետևողական գործողությունների շնորհիվ, երեխաներն անվնաս գտնվել են անտառամերձ տարածքում։ The post Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 2 hours ago

Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ
Infocom / 3 hours ago

COP17-ում ամփոփվել է բանակցությունների առաջին հինգ օրերի առաջընթացը
Infocom / 5 hours ago

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 14 hours ago
Related coverage

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամներ
Alpha News / 7 minutes ago

Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ
24TV / 24News / 57 minutes ago

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ․ «Հրապարակ»
Azg / 1 hour ago

Հակակոռուպցիոն կոմիտեն Արթիկում «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամների ձերբակալությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago