azatutyun.am Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղարկել է Ուկրաինայում իր Starlink արբանյակային ցանցի օգտագործման համար նախկինում նախաձեռնած սահմանափակումները, որոնք դժվարություններ էին առաջացրել Ուկրաինայի զինված ուժերի համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Լրագրողներին հարցին, թե ինչպես կմեկնաբանի The Washington Post-ի հրապարակումը, որ Թրամփը Starlink ցանցի սահմանափակումները քննարկել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Ես չեմ ուզում մեկնաբանել դա։ Կարևոր չէ՝ ես եմ զանգել, թե այլ մեկը։ Կարծում եմ՝ կարևորն այն է, որ նա ամեն ինչ վերականգնեց»։ Մինչդեռ, Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Starlink-ի արագությունը Ուկրաինայում չի վերականգնվել հոկտեմբերի կեսերին սահմանված սահմանափակումներից հետո։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտնել էր, որ Starlink ծառայության սահմանափակումները սկսել են նկատվել հոկտեմբերի 14-ի գիշերը։ Այս սահմանափակումների պատճառով արբանյակային ցանցը դադարեցրել է աշխատանքը բարձր արագությամբ շարժվող սարքերի վրա։ Սա լուրջ հետևանքներ ունեցավ Ուկրաինայի զինված ուժերի համար: Ուկրաինան Starlink-ը, ավելի ճշգրիտ՝ այս ցանցի ռազմական տարբերակը՝ Starshield-ը, օգտագործում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող թիրախների վրա հարձակումների ժամանակ անօդաչու թռչող սարքերն ուղղորդելու համար: Հրապարակայնորեն հասանելի տվյալների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը Starshield-ը չեն օգտագործում Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար, քանի որ Ռուսաստանը չի գտնվում այս արբանյակային ցանցի ծածկույթի գոտում: Մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ բրիտանական The Telegraph և ամերիկյան The Wall Street Journal թերթերը, հաղորդել են, որ հենց Իլոն Մասկն է առաջարկել այդ սահմանափակումները: Գործարարը, իբր, քննարկել է այդ գաղափարը Պենտագոնի հետ և ստացել նախարարության աջակցությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ուկրաինայում Starlink կապի արագությունը վերականգնվել է. Թրամփ | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուկրաինայում Starlink կապի արագությունը վերականգնվել է. Թրամփ | azatutyun.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Փարիզի մի շարք շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է | armenpress.am
Infocom / 1 hour ago

Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
Infocom / 1 hour ago

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին | armenpress.am
Infocom / 1 hour ago

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
Infocom / 1 hour ago
Related coverage

Նիցցայի իշխանություններն առաջարկել են Բաքվում պահվող հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում
Alpha News / 10 minutes ago

Յոթ ձայն կամ արտահերթ ընտրություններ. Մարուքյան
Aravot / 13 minutes ago

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
168 Jham / 15 minutes ago

Nikol admitted that he will leave soon; the necessary conditions for his stay no longer exist.
Noyan Tapan TV / 16 minutes ago