ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծերը կհաստատվեն անկախ համայնքի ավագանու և համայնքի բնակչության դեմ լինելուց. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է գնահատել ՏԿԵ նախարարության առաջարկած նոր ենթաօրենսդրական կարգավորումները։ Նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում և ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում, հստակեցնել համայնքի ավագանու նախնական անհամաձայնության իրավական հետևանքները։Մասնագետի գնահատմամբ` այդ փոփոխության բուն նպատակը համայնքների ձայնը լռեցնելն է։Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ նախագծում խոսվում է միայն ավագանու «դեմ» լինելու մասին` սահմանելով, որ ՇՄՆ–ը կարող է հաշվի չառնել ավագանու այդ կարծիքը։ Իսկ ավագանու «կողմ» լինելու տարբերակը նախագծի հեղինակները նույնիսկ չեն էլ դիտարկել։ «Բայց եթե դա օրենք է, ապա այն պետք է դիտարկի բոլոր տարբերակները, պետք է հավասարակշիռ լինի։ Եթե կառավարությունը պրոբլեմ է տեսնում այն դեպքերում, երբ ավագանին «դեմ» է, ապա պետք է պրոբլեմ տեսնի նաև «կողմ» լինելու դեպքերում։ Իսկ եթե պրոբլեմ է տեսնում միայն «դեմ» լինելու հանգամանքի մեջ, ապա այստեղ շատ հստակ է մոտիվը. Փորձել այնպես անել, որ համայնքի բնակիչները չխոչընդոտեն այս կամ այն ծրագրի իրականացմանը»,– նշում է Դուլգարյանը։ Ինչ վերաբերում է համայնքի բնակիչների որոշիչ դերին, ՀԿ նախագահը նշում է, որ բնակիչը պարտադիր չէ, որ մասնագետ լինի` հասկանալու համար, թե իր համայնքի զարգացման գրավականը հանքարդյունաբերությունն է, թե կանաչ տնտեսությունը։Բնապահպանը նկատում է, որ այս համատեքստում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչը, նրա դիտարկմամբ, հատկանշական է հատկապես Հայաստանում անցկացվող COP 17–ի ֆոնին։ «Որոշումների կայացմանը քաղաքացիների, համայնքների և տարբեր սոցիալական խմբերի մասնակցության մեխանիզմները ամրագրված են նաև կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի մեջ։ Օրհուսի կոնվենցիան, երբ ասում է, որ քաղաքացին պետք է մասնակցի (որոշումների կայացմանը-խմբ.), խոսքը զուտ ֆիկտիվ մասնակցության մասին չի, այլ որոշումների կայացման վրա քաղաքացու ռեալ ազդեցության։ Այսինքն` եթե կառավարության ներկայացրած այս նախագիծը չի արտացոլում միջազգային փաստաթղթերով ներդրված մեխանիզմները, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, այն միանշանակ պետք է մերժվի հանրության ու փորձագիտական շրջանակների կողմից»,– շեշտում է Դուլգարյանը։ՏԿԵՆ հեղինակած նախագծերի փաթեթը հանրային քննարկման է դրված մինչև հոկտեմբերի 30-ը։ Դրանից հետո, ըստ ամենայնի, այն կներկայացվի նաև կառավարության հավանությանը, ապա խորհրդարանի դատին։ Իսկ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ կառավարությունը COP 17-ի ֆոնին միջազգային կոնվենցիաներին հակասող նախագիծ է շրջանառում
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համայնքների ձայնը լռեցնելու փորձ է համարում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Суд продлил арест сына второго президента Армении Седрака Кочаряна
Sputnik Armenia / 9 minutes ago

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
Sputnik Armenia / 10 minutes ago

Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Sputnik Armenia / 23 minutes ago

Волна протестов в Евросоюзе с приближением зимы будет только нарастать — Politico
Sputnik Armenia / 25 minutes ago
Related coverage

Պետության հարատևությունը չի կարող նույնացվել մեկ անձի քաղաքական առաքելության հետ. Հակոբյան
24TV / 24News / 4 minutes ago

«Սրբազան պայքար»-ի գործով յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում․ Աբրահամյան
ABC Media / 6 minutes ago

Armenia has effectively already exited the CSTO, according to the organization's Secretary General.
Noyan Tapan TV / 7 minutes ago

"Armenia must emerge victorious," Ruben Asatryan
Noyan Tapan TV / 7 minutes ago