Հայաստանն արդեն փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)․ ТАСС -ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաաթբեկ Մասադիկովը։ Մենք փաստաթղթեր ենք ուղարկում ներքին հաստատման։ Մենք նաև ամեն ինչ ուղարկում ենք Հայաստան։ Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մենք պատասխան ենք ստանում, որ հայկական կողմը չի մասնակցում այս հարցի քննարկմանը և որոշումների կայացմանը, բայց դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների կայացմանը։ Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին. աշխատանքը շարունակվում է, և մենք որոշումներ ենք կայացնում։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին, զորավարժություններին և այլն։ Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ գործում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ երբ անդամավճարները չեն վճարվում և քվոտային տեղերը չեն լրացվում, քվեարկության իրավունք չկա։ Սկզբունքորեն, նրանք արդեն փաստացի դուրս են եկել , նշել է նա։ Թալաաթբեկ Մասադիկովն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի` նոյեմբերի 11-ին կայանալիք նստաշրջանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Հայաստանն արդեն փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)․ ТАСС-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաաթբեկ Մասադիկովը։ «Մենք փաստաթղթեր ենք ուղարկում ներքին հաստատման։ Մենք նաև ամեն ինչ ուղարկում ենք Հայաստան։ Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մենք պատասխան ենք ստանում, որ հայկական կողմը չի մասնակցում այս հարցի քննարկմանը և որոշումների կայացմանը, բայց դեմ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

«Սրբազան պայքար»-ի գործով յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում․ Աբրահամյան
ABC Media / 6 minutes ago

Վերջին գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
ABC Media / 19 minutes ago

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը․ ՌԴ փոխարտգործնախարար
ABC Media / 44 minutes ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 5 hours ago
Related coverage

Պետության հարատևությունը չի կարող նույնացվել մեկ անձի քաղաքական առաքելության հետ. Հակոբյան
24TV / 24News / 3 minutes ago

Armenia has effectively already exited the CSTO, according to the organization's Secretary General.
Noyan Tapan TV / 6 minutes ago

"Armenia must emerge victorious," Ruben Asatryan
Noyan Tapan TV / 7 minutes ago

Суд продлил арест сына второго президента Армении Седрака Кочаряна
Sputnik Armenia / 8 minutes ago