Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ավտոբուսը զանգվածային վթարի է ենթարկվել՝ բախվելով չորս ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով չորս մարդ է տուժել, այդ թվում՝ երկու անչափահաս։ Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ավտոբուսում ուղևորներ չեն եղել․ այն ուղևորվում էր դեպի բազա։ Վերջին շրջանում սա ավտոբուսի մասնակցությամբ երկրորդ զանգվածային վթարն է Բիշքեկում։ —00—ՍՊ The post Բիշքեկում ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ appeared first on 24News .