Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հենրիկ Խ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Արամ Աբհրամյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ —00—ՄԱ The post Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պետության հարատևությունը չի կարող նույնացվել մեկ անձի քաղաքական առաքելության հետ. Հակոբյան
24TV / 24News / 3 minutes ago

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորում է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար
24TV / 24News / 12 minutes ago

Մահացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
24TV / 24News / 13 minutes ago

Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան
24TV / 24News / 17 minutes ago
Related coverage

Վերջին գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
ABC Media / 20 minutes ago

Ստեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի
Shant News / 30 minutes ago

Заявление: Происходящее вокруг кандидата в мэры Степанавана от "Сильной Армении" - классический пример политпреследования
ArmInfo / 32 minutes ago

Իրանը Մերձավոր Արևելքի երկրներին վերջնագիր է ներկայացրել՝ ԱՄՆ-ին աջակցելու հարցով
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago