Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, 46-ը տուժել են, մի մասը ծանր վիճակում է: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նագչու քաղաքային օկրուգից 201 կմ հյուսիս-արևելք՝ 35 կմ խորության վրա:Ցնցումները ավերելեն ավելի քան 300 տուն։ Իշխանությունները շարունակում են գնահատել հասցված վնասը և միջոցներ են ձեռնարկում երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ: