Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի անդամակցության հարցը ներառվի նիստի օրակարգում, ապա այդ հարցով կարող է որոշում կայացվել։ Առաջարկը սովորաբար ներկայացնում է նախագահող երկիրը կամ կազմակերպության անդամ պետություններից մեկը՝ պետության ղեկավարի մակարդակով։ Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամավճարները չվճարելու և քվոտային պաշտոնները չզբաղեցնելու դեպքում անդամ պետությունը զրկվում է ձայնի իրավունքից։ Նա նաև նշել է, որ թեև Հայաստանը, ըստ իր գնահատականի, չի մասնակցում ՀԱՊԿ-ի քննարկումներին, այդ երկրի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է մշտական խորհրդի նիստերին, որտեղ ներկայացված են անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները։ «Հայաստանի ներկայացուցիչը լսում է, հավանաբար, զեկուցում է իր մայրաքաղաքին, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ են ընդունվում, ավելին՝ քննարկվող բոլոր հարցերն ու հնարավոր որոշումները», — ասել է Մասադիկովը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ —00—ՍՊ The post ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցով appeared first on 24News .