«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական ֆրակցիայի միջին ու ստորին էշելոնները: Բախտի բերմամբ, թե պատահմամբ պատգամավոր դարձածները, բառի բուն իմաստով, դեպրեսիայի մեջ են ընկել, արդեն պատկերացնում են, որ զրկվել են առաջիկա հինգ տարվա բարձր աշխատավարձից, գործուղումներից, արքայական կյանքից, եւ նոր փորձություններ են իրենց սպասվում։ Ոմանք էլ իրար հույս են տալիս, թե Փաշինյանի որ հայտարարությունն է իրականություն դարձել, որ սա դառնա․ պետք չէ շատ լուրջ վերաբերվել: Ասում են, որ նա վաղուց հրշեջի կարգավիճակում է հայտնվել` իրավիճակային հայտարարություններ է անում՝ փորձելով փրկել դրությունը, մարել կրակի օջախները, սա էլ հերթականն է։ Ոմանք էլ հույս ունեն, որ սա հերթական շանտաժն է` ուղղված ընդդիմությանն ու հանրությանը, նրան կհաջողվի վախեցնելու, ճնշելու, մարդագողության միջոցով հասնել իր ուզածին, եւ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի։ —00—ՍՊ The post Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
24TV / 24News / 3 minutes ago
Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են
24TV / 24News / 4 minutes ago
ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում
24TV / 24News / 9 minutes ago
Իշխանությունն իրեն է վերապահում իրավունք՝ որոշելու, թե ով է պաշտպանում Հայաստանի անկախությունը
24TV / 24News / 15 minutes ago
Related coverage

CSTO chief says Armenia has de facto withdrawn from the organization
Public Radio of Armenia / 4 minutes ago

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
Factor.am / 5 minutes ago
Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան
Alpha News / 5 minutes ago

Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
Factor.am / 9 minutes ago