ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հունիսին դարձավ 80 տարեկան, հրաժարվել է իրեն տարեց մարդ համարել։ «Այստեղ տարեց մարդիկ կա՞ն», – հարցրել է նա Այովայի իր կողմնակիցներին։ «Ես տարեց չեմ, ոչ, ես 40 տարեկանից բարձր եմ։ Ես ինձ զգում եմ ճիշտ այնպես, ինչպես այդ տարիքում,-նշել է նա։ Թրամփը հավելել է, որ հաջողությամբ հանձնել է երեք ճանաչողական թեստ։ «Կարծում եմ՝ նախագահի ցանկացած թեկնածու պետք է պարտավոր լինի հանձնել ճանաչողական թեստեր», – ասել է նա։