ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը, որը սկսվել էր հոկտեմբերի 22-ին, ժամը 15-ին, ավարտվել է ուշ գիշերին. որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին։Միջնորդությունը քննվել է ավելի քան 12 ժամ։Նա շեշտեց՝ ամբողջ ինֆորմացիայի ֆոնին խափանման միջոցը կալանք չպետք է կիրառվի, քանի որ այն վարկածը, որը առաջ է քաշում մեղադրող կողմը, ընդհանրապես չի դիմանում քննադատության։«Դրանից բացի մի շարք պնդումներ կան, որոնք իրենք բնույթով հակասահմանադրական են. նախագահի կողմից վավերացված կառավարության որոշումները, որոնք ուժի մեջ են, դրանց քրեադատավարական գնահատական տալը, քանի դեռ դրանք չեն վերացվել դատարանի կողմից, հակասահմանադրական է»,-նշեց փաստաբանը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան
Միջնորդությունը քննվել է ավելի քան 12 ժամ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
Sputnik Armenia / 18 minutes ago

Посольство: сообщения об эвакуации специалистов РФ с Бушерской АЭС в Иране – дезинформация
Sputnik Armenia / 29 minutes ago

80%–ը շանտաժ է, 20%–ը` արտահերթի սցենար. Գրիգորյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Armenia / 39 minutes ago

В Софии убит вице-президент олимпийского комитета Болгарии
Sputnik Armenia / 53 minutes ago
Related coverage

Լուրեր 17:00 | | 24.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Շատ ուրախ եմ, որ իմ տարածքը քանդել են, լավ են արել, տգեղ էր. կինը՝ Փաշինյան
Pastinfo / 8 minutes ago

Լեհաստանը ձգտում է միանալ ԱՄՆ-ի միջուկային զսպման ծրագրին
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
24TV / 24News / 8 minutes ago