«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էր, որին ընդդիմադիր պատգամավորները մի շարք սուր հարցեր էին ուղղում՝ բարձրացնելով նախագծի քաղաքական, իրավական և անվտանգային հնարավոր հետևանքների վերաբերյալ մտահոգություններ։ Սակայն քննարկման ընթացքում, բացի բուն փաստաթղթից ու նախարարի պատասխաններից, ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի պահվածքը։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորն ակտիվորեն արձագանքում էր ընդդիմադիրների հարցերին, միջամտում և գլխի շարժումներով հավանություն տալիս նախարարի յուրաքանչյուր արտաբերած խոսքին։ Տպավորություն էր ստեղծվում, որ Գրիգորյանը ամեն բան անում է՝ պաշտպանել նախարարին ընդդիմության քննադատությունից։ Բայց, իհարկե, գլխավոր պատճառն անձնական է։ «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր առիթներով տեղեկացրել է, որ Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանն, աշխատում է Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցում։ Պատգամավորի ամուսինը Արտգործնախարարության գլխավոր քարտուղարն է, դրա համար էլ պատգամավորը ամուսնու ղեկավարին պաշտպանելու համար նույնիսկ լուռ էր ջանքեր գործադրում՝ ժեստերով։ Ո՞վ է Հռիփսիմե Գրիգորյանը․ Հռիփսիմե Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա ուսումը շարունակել Կենտրոնական եվրոպական համալսարանում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ Գրիգորյանը 2018 թվականից ներգրավված է Հայաստանի խորհրդարանական քաղաքականության մեջ։ Եղել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, հետագայում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր։ Ամուսինների ֆինանսական և գույքային դրությունը բարելավվել է վերջին տարիներին՝ պաշտոններ ստանալուն զուգահեռ»։ —00—ՍՊ The post ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը
24TV / 24News / 4 minutes ago

Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
24TV / 24News / 7 minutes ago

Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան
24TV / 24News / 11 minutes ago

Բիշքեկում ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ
24TV / 24News / 16 minutes ago
Related coverage

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
ABC Media / 9 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի 17:30-ին
Alpha News / 20 minutes ago

ՀՀ կառավարությունը COP 17-ի ֆոնին միջազգային կոնվենցիաներին հակասող նախագիծ է շրջանառում
Sputnik Armenia / 26 minutes ago

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին. Մասադիկով
Sputnik Armenia / 39 minutes ago