1994-ի այս օրերին Հայաստանյան իրականության մաս է դառնում հայկական անձնագիրը: Առաջին ստացողները 16 տարեկան երեխաներն են: Անձնագրի լեզուն հայերենն ու անգլերենն են: Այս անձնագրով Հայաստանի քաղաքացին իրավունք ունի մեկնել աշխարհի ցանկացած երկիր, լուսանկարը գունավոր է, որի տակ հատուկ կոդ կա, որով համակարգիչը ճանաչում է անձնագրի տիրոջը։ 1997-ի այս օրը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունում է ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությանը: Եվրոպացիներին նախագահը տեղեկացնում է, որ Հայաստանում մեկ միլիոն չքավոր մարդ կա: Փոխարենը նախագահը նկատում է, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը կայուն է: Հայկական բանակը մարդու իրավունքների ամենաանպաշտպան ոլորտն է: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 1997-ի այս օրը հայտարարում է, որ Պաշտպանության նախարարությունը տաբու է դրել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների թվի եւ տվյալների վրա: Այդ ժամանակ տեղի ունեցած սպանությունների մասին բանակի ղեկավարության ամենատարածված ձեւակերպումն, ըստ կոմիտեի, ձեր տղան ինքնասպան է եղել արտահայտությունն է: 21-րդ դար կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը մեղադրում է արտաքին քաղաքական հայեցակարգ չունենալու մեջ: Ըստ Շահնազարյանի, ավելի լավ է ունենալ ոչ ճիշտ հայեցակարգ, քան ընդհանրապես չունենալ։ 1998-ի հոկտեմբերի 22-ին Ռոբերտ Քոչարյանն ընդունում է Երկրապահ պատգամավորական խմբին եւ հայտարարում, որ նրանք խորհրդարանում կառավարության հենարանն են: 1998-ի այս օրերին Նաիրիտ գործարանը դադարեցնում է աշխատանքը հիմնական վերանորոգման անվան տակ: Գործարանի արտադրանքը դեռ պահանջարկ ունի, սակայն այն նույնիսկ իր աշխատողների աշխատավարձը չի կարողանում տալ, փոխարենն առաջարկում են գորգեր, գարեջուր եւ հագուստ։ 1998-ի հոկտեմբերի 22-ին վթար է տեղի ունենում Երեւանի Էրեբունի օդանավակայանում: Թռիչքի մեկնարկին Երեւան-Կրասնոդար չվերթի ՅԱԿ-40 ինքնաթիռը 120 մետր ընթանալուց հետո բախվել է թռիչքուղու վրա պատահաբար հայտնված ՈՒԱԶ մակնիշի ռազմական մեքենային: Վթարի արդյունքում մեքենայի մեջ գտնվող 9 զինծառայողներից երկուսը զոհվում են տեղում, երկուսը՝ հիվանդանոցի ճանապարհին: Փարոս համակարգում ամենաբարձր միավորներ ունեցող անապահովներին 2001-ի այս օրերին ՄԱԿ-ի պարենային ծրագրով բաժանվում է 25 կիլոգրամ ալյուր եւ երկու լիտր ձեթ: Չստացողները դժգոհ են՝ ինչո՞վ ենք ավելի ապահով անապահովներից։ 2001-ի հոկտեմբերի 22-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում է կենսաթոշակի անցած զինծառայողների բողոքն ընդդեմ Կառավարության: Պատճառն այն է, որ օրենքի ուժով 30-ից 60 տոկոսով կրճատել է իրենց կենսաթոշակները: Սա, ըստ հայցվոր կողմի, հակասության մեջ է Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի հետ: Դատարանը մերժում է բողոքը։ 2002-ի հոկտեմբերի 22-ին Երեւանի կենտրոնում նռնակի պայթյունից վիրավորվում է լրագրող Մարկ Գրիգորյանը: Վերջինս հիվանդանոցում հիշում է, որ պայթել է ոչ թե նռնակ, այլ` սպիտակ շիշ: Պայթյունից հետո տուժողը ինչ-որ տարօրինակ հոտ է առել: Հիվանդանոցից հայտնում են, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում: 2007-ի հոկտեմբերի 22-ի առավոտյան Հայաստանում շեշտակի բարձրանում են շաքարավազի գները՝ կիլոգրամը 250 դրամից դառնում է 400 դրամ: Խանութների վաճառողներն ասում են, որ նախորդ օրվա գիշերն իրենք տեղյակ չէին, որ այսօր շաքարավազի գները բարձրանալու են: 2009-ի հոկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մերժում է այն մեղադրանքը, թե ինքը խախտել է օրենքը եւ ներգրավել քաղաքականության մեջ: Հարությունյանը նոր է վերադարձել Սերժ Սարգսյանի սփյուռքյան շրջագայությունից։ 2010-ի այս օրը Ազգային Ժողովն իր նիստերը գումարում է վերանորոգված դահլիճում: Բացմանը ներկա Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ նոր դահլիճում կլինեն քննադատադություններ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օրացույց․ 22-ը հոկտեմբերի․ Դավիթ Շահնազարյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը (տեսանյութ)
Օրացույց․ 22-ը հոկտեմբերի․ Դավիթ Շահնազարյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից հրադադար կհաստատվի
A1plus / 8 hours ago

Օրացույց․ 23-ը հոկտեմբերի․ Քոչարյան․ «ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը» (տեսանյութ)
A1plus / 8 hours ago

Կարևորվել է Հայաստանի և GEF-ի գործընկերությունը
A1plus / 8 hours ago

Հրաժեշտ մտավորականին․ հարազատներն ու գործընկերները հիշում են նրան (տեսանյութ)
A1plus / 9 hours ago
Related coverage

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 4 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 7 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 7 hours ago